Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Աջափնյակում տեղի ունեցած միջադեպով քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվելՄակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում Versace-ն ներկայացնում է Pivot պայուսակը. 3,300 դոլար արժողությամբ դասական պայուսակի նոր մեկնաբանությունըՓաշինյանը գրեթե ամեն օր ֆեյսբուքով սրտիկ է ցույց տալիս, ձեզ վերագրո՞ւմ եքՈչ ոք չի կարող չեղարկել Արցախյան նոր շարժման հնարավորությունը. Աննա ԿոստանյանՆորարար տեխնոլոգիաներով ուժեղացող Հայաստան. Ուժեղ ՀայաստանԱՄՆ-ը 3 օրում 68 ռшզմական բեռնատար ինքնաթիռ է տեղափոխել Մերձավոր Արևելք Մեզ ինչպիսի՞ ղեկավար է պետք․ հարցում Տավուշի մարզումԻրենց մեծ պարգևավճարներ, իսկ թոշակառուն ծախսելու տեղ չունի՞ և ծախսելու ձևը չգիտի՞«40 տարեկանում մայրանում եմ, անհամբեր սպասում եմ, թե երբ եմ նրան տեսնելու». Լիլի ՄորտոՃապոնիան մտադիր է խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ. Ճապոնիայի վարչապետՄենք մտածում էինք` լավ է կանգնած մեռնել, քան ծնկած ապրել Ադրբեջանի կազմում․ «Համահայկական ճակատ» ՇարժումԹրամփը դիտարկում է Իրանի միջուկային օբյեկտներին խոշոր hարված hասցնելու հնարավորությունը. ABC NEWSՖուտբոլիստները պայքարում էին մեկը մյուսի համար. «Նոա»-ի գլխավոր մարզիչ Մեր ուժերը պետք է համադրենք գաղափարակից այլ կառույցների հետ և լինենք միասնական․ Ավետիք ՉալաբյանԱմեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար. Արցախի ԱԺ Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը երիտասարդների հետ հանդիպում կունենա. «Ուժեղ Հայաստան» Զինվորական ծառայությունը դարձնելու ենք գրավիչ և պատվաբեր․ Ավետիք ՔերոբյանՊատվիրե՛ք IDBank-ի Arca Classic քարտ և օգտվե՛ք մինչև 2% հետվճարի հնարավորությունից IDBank-ն ամփոփեց IDsalary-ի շրջանակում անցկացվող խաղարկությունը․ 55 հաջողակները ստացան իրենց նվերները
Քաղաքականություն

Արցախի «Արդարություն» կուսակցությունն իշխանություններին կրկին կոչ է անում քաղաքական կամք դրսևորել

Արցախի «Արդարություն» կուսակցությունը Արցախում իրական համակարգային փոփոխություններ իրականացնելու նպատակով բազմիցս հանդես է եկել տարբեր առաջարկություններով: Սակայն ներկայիս քաղաքական կառավարման համակարգը թույլ է տալիս գործող իշխանություններին ոչ միայն նման առաջարկներին չանրադառնալու, այլև ընդհանրապես անուշադրության մատնելու:

Այնուամենայնիվ, ունենալով մեծ պատասխանատվություն մեր հասարակության առջև, կուսակցությունը կոչ է անում ներկայիս իշխանություններին փոխել իրենց որդեգրած «անուշադրության մատնելու» քաղաքականությունը և քաղաքական կամք դրսևորել անդրադառնալու մեր հերթական առաջարկություններին:

Քաղաքական մրցակցությունը բնականորեն պետք է ծավալվի խորհրդարանական մեծամասնության և փոքրամասնության՝ ընդդիմության միջև: Վերջինս պետք է իրապես դառնա այլընտրանքային գաղափարներ և քաղաքական օրակարգ ձևավորող քաղաքական բևեռ, այլապես եթե ընդդիմությունը շարունակի մնալ լոկ ձևականի և բողոքողի դաշտում, չկարողանա ներազդել քաղաքական որոշումների վրա, ապա մենք կունենանք միաբևեռ քաղաքական համակարգ, որն արագորեն կվերաճի միահեծան իշխանության՝ նախագահի գլխավորությամբ, ինչի ականատեսն ենք այսօր:

ԱՀ Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, առաջարկում ենք Ձեզ, մինչև 2020 թվականի համապետական ընտրությունները, հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով, որոնց արդյունքում ընդդիմությանը կվերապահվի սահմանադրական ինստիտուտի կարգավիճակ, և կընդլայնվի նրա լիազորությունները:

1. Օրենքով ամրագրել քաղաքական փոքրամասնությանը պատկանող պատգամավորների նվազագույն թիվ` ոչ պակաս, քան Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի 1/3-ը: Խորհրդարանական ընդդիմությանը վերապահելով սահմանադրական կարգավիճակ՝ իշխանությունն իր վրա որոշակի պարտականություն է վերցնում ապահովել ընդդիմության երաշխավորված ներկայություն խորհրդարանում:

2. Ավելացնել հիմնարար բնույթ ունեցող սահմանադրական օրենքների թիվը, որոնց ընդունման կամ փոփոխման համար անհրաժեշտ է ավելի բարդ ընթացակարգ` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ի «կողմ» ձայները (Ընտրական օրենսգիրք, Ազգային ժողովի կանոնակարգ-օրենք, Կուսակցությունների, Հանրաքվեի, Գերագույն դատարանի, Դատախազության, Հաշվեքննիչ պալատի և Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքներ, Դատական օրենսգիրք և այլն):

3. Ազգային ժողովի փոխնախագահին ընտրել ընդդիմության կազմից: Ընդդիմության ներկայացուցիչը, դառնալով Ազգային ժողովի նախագահի տեղակալ, հնարավորություն է ստանում, հատկապես նիստերը վարելու ժամանակ, հետևել օրենսդրական գործընթացի և խորհրդարանական մյուս ընթացակարգերի օրինականությանը, ընդդիմության իրավունքների բնականոն իրացմանը:

4. Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահին և Հաշվեքննիչ պալատի ղեկավարին ընտրել ըննդիմության կազմից: Ընդդիմությանը պետք է տալ սեփական արդյունավետությունը բարձրացնելու և քաղաքական գործոն դառնալու երաշխիքներ և հնարավորություն: Որպեսզի դրանք գործեն, հարկավոր է համապատասխան սահմանադրական և օրենսդրական փոփոխություններ: