Փողոցում մնացած հեղափոխություն
Արթուր Ավետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Առհասարակ հեղափոխությունները ծնվում են ուղեղներում, գալիս են հրապարակ և նորից ավարտվում այն մարդկանց ուղեղներում՝ հանուն որոնց ծնվեց հեղափոխությունը և հեդտայդու նրանք կրողն են այդ գաղափարի եվ տերը՝ տերն ու նախաձերնողը այն փոփոխությունների, որոնցով պատկերացնում են իրենց ապագան։ Մեզանում հեղափոխությունը մնաց փողոցում. դարձավ փողոցային։ Կյանքում ոչինչ չարած ոչ մի տեղ չսովորած, ոչ մի օր չաշխատած, հների ժամանակ ստրկամտի հոգեբանությունով ապրած նորերից նույնը պահանջող մի ստվար հատված կախվեց հեղափոխություն բառից որպես վերջին փրկություն՝ վերջնականապես խորտակելով հեղափոխություն բառի մեծագույն արժեքը։ Երբ երկրի տնտեսության զարգացումից խոսում են մարդիք, ովքեր մինչև հեղափոխությունը նվազագույն աշխատավարձով, բայց մեծագույն հրճվանքով «շեֆ-շեֆ» կանչելով ապրել ու ոչինչ չեն արել գոնե հանուն իրենց, բայց այսօր խոսում են երկրի տնտեսությունից, հասկանում ես որ ինչ-որ բան սխալ է գնում։ Երբ այսօր անզիջում վազք է դեպի Ստեփանակերտ և Ստեփանակերտի հրապարակում սուրճ խմելով խոսում են Արցախի անվտանգությունից՝ հասկանում ես, որ Արցախի անվտանգությունն ավելի քան վտանգված է, ավելին՝ հենց այս տեսակի պատճառով են իրական անվտանգություն կերտողները մնում ստվերում։ Երբ Ֆեյսբուքում 45 ից 50 տարեկան տղամարդիկ՝ ընդ որում հաճախ արվեստագետներ, հայհոյանքով ստատուս են գրում Ֆեյսբուքում հայհոյող կանանց մասին, հասկանում ես, որ մեր մշակութային արժեհամակարգը այլևս այն չէ: Մեզ մտքի, բարոյականության, հոգեբանության հեղափոխություն է պետք։ Մեր չկրթվելու, չստացված կյանքի համար դիմացինին անիծելու եվ հայհոյելու փոխարեն մեր ներսը նայելու ունակություն է պետք. հակառակ դեպքում ամեն տեսակ հեղափոխություն և հակահեղափոխություն կմնա փողոցներում՝ դառնալով փողոցային:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմ...