Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վրաստանի տարածքային ջրերում Պանամայի դրոշի ներքո նավարկող լցանավ է կալանավորվել․ կապիտանը Թուրքիայի քաղաքացի էԳևորգ, դու էս ինչքան ես սուտ խոսում․ Ալիկ ԱլեքսանյանԳիտնականները հայտնաբերել են նեյրոնային ազդանշաններ, որոնք կանխատեսում են մարդու դեմքի արտահայտությունըՉինաստանը ԱՄՆ-ին զգուշացրել է Վենեսուելայի նավթի հետ կապված խնդիրների մասին Մակրոնը Ֆրանսիայի քաղաքական ուժերին է ներկայացրել Ուկրաինայում 6000 զինվորականների տեղակայման ծրագիրըՁնե արմագեդոն. Մոսկվայում վերջին 56 տարվա ընթացքում ռեկորդային քանակով ձյուն է տեղացելԿրասնոյարսկի երկրամասում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է վիրավnրվելՆարե Գևորգյանի նոր ֆոտոշարքը ՀՀ վարչապետի վարքագիծը չունի որևէ իրավական կամ բարոյական հիմնավորում․ մեզ մնում է ապավինել միայն Աստծուն և դատարաններին․ Ռոբերտ ԱմստերդամՀԷՑ ՓԲԸ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատարը նախազգուշացնում է. Փաշինյանն ընտրություններից հետո բարձրացնելու է էլեկտրաէներգիայի սակագինը«Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարություն է տարածելDior-ը դասականներին նրբագեղություն է հաղորդում՝ ստեղծելով Lady Dior, Book Tote և Bow Bag պայուսակների նոր տարբերակներըՌուսաստանը չի ընդունի արևմտյան որևէ ռшզմական կnնտինգենտի ներկայություն Ուկրաինայում․ ՄեդվեդևTCL-ը՝ Օլիմպիական և Պարաօլիմպիկ խաղերի համաշխարհային գործընկեր Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները և քաղաքացիներին ցուցաբերել համապատասխան օգնությունՄբապեն Սաուդյան Արաբիայում է․ ֆրանսիացին «Էլ Կլասիկոյից» առաջ գրառում է կատարել Եկեղեցու պառակտումը կարող է ծանր հետևանքներ ունենալ․ Ավետիք Չալաբյան ԱՄՆ-ը Թուրքիային չի առաջարկել ընդունել Մադուրոյին․ Ֆիդան Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հրահանգ է իջեցնում խանութ փակելու, որի իրավական որևէ իրավունքը ինքը չի կարող ունենալ․ Նաիրի ՍարգսյանՓոքրիկ խմբակի կենսագրության փոքրիկ, հոգատարությամբ թաքցված, բայց կարևոր դրվագների մասին. «Մեր Ձևով» շարժում
Մշակույթ

ՆԱՄ-ի 15-րդ տարեդարձը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

«Նարեկացի» արվեստի միությունը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը գեղեցիկ համերգային ծրագրով նշեց իր 15-րդ տարեդարձը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակներին:

На изображении может находиться: 6 человек, люди улыбаются, в помещении

Տոնական միջոցառումը մեկնարկվեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար տեր Շահե քահանա Հայրապետյանի Տերունական աղոթքով:

Հոբելյանական երեկոն վարեցին Անահիտ Հակոբյանը և ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Սամվել Բաղինյանը, ովքեր իրենց գեղեցիկ ելույթը համեմեցին բանաստեղծական խոսքով:

Երեկոն իրենց անզուգական կատարումներով զարդարեցին «Նարեկացի» նվագախումբը (գեղ. ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արտեմ Խաչատուր), երգչուհի Լուսին Վանեսը, Լևոն Կարապետյանը (դաշնամուր), Գևորգ Կոջոյանը (տենոր), Աստղիկ Խաչատուրյանը (դաշնամուր), ՆԱՄ երգչախումբը (խմբավար՝ Անահիտ Սարգսյան), «Փարոս» կամերային երգչախումբը (գեղ. ղեկավար` Րաֆֆի Միքայէլեան, խմբավար` Ռուբեն Կարասեֆերյան), «Նժդեհ» ազգագրական պարի խումբը (գեղ. ղեկավար՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյան, պարուսույց՝ Աբել Մաթևոսյան):

На изображении может находиться: 9 человек, баскетбольная площадка

Միջոցառմանը ելույթի խոսքով հանդես եկավ ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ, ՆԱՄ-ի գեղարվեստական խորհրդատու Դանեիլ Երաժիշտը և ներկայացրեց Գևորգ Կոջոյանի կատարմամբ հնչող «Սուրբ Մեսրոպ» (խոսք՝ Սիամանթո, երաժշ.՝ Դանիել Երաժիշտ) երգը՝ նշելով, որ 1913-ի հոկտեմբերին, Պոլսո «Պտի-Շատ» թատրոնում Կոմիտասի կազմակերպած հանդիսության ժամանակ, որը նվիրված էր հայոց այբուբենի 1500-ամյակին և տպագրության 400-ամյակին, Սիամանթոն ընթերցել է իր «Սուրբ Մեսրոպ» պոեմն ու արժանացել Կոմիտասի գովասանքին:

- 1985 թվականին կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկեն Գրիգոր Նարեկացու խոսքերով գրել է «Խառը տիպի երգչախմբի համար քառամաս կոնցերտը»: Նա նշում էր, որ նախատեսել էր գրել այլ երաժշտություն, սակայն ստացվել է բոլորովին ուրիշ բան, քանի որ իր սենյակում թևածում էր Նարեկացու հզոր ոգին: Այս պատմությամբ ցանկանում եմ նշել, որ «Նարեկացի» արվեստի միությունն արժանի է և արժանապատվորեն է կրում Սուրբ Գրիգոր Նարեկացու անունը,-ավելացրեց Դանիել Երաժիշտը:

«Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանն էլ իր շնորհակալությունը հայտնեց «Փարոս» կամերային երգչախմբին՝ ՆԱՄ-ի հիմնադրման օրվանից իրենց հետ լինելու համար:

На изображении может находиться: 4 человека, люди стоят, баскетбольная площадка и в помещении

-Ուղղորդվելով Սուրբ Գրիգոր Նարեկացու հոգևոր առաջնորդությամբ՝ 2004 թվականին Երևանում հիմնադրեցի «Նարեկացի» արվեստի միությունը, որին հետևեց հաջորդ հաստատությունը Շուշիում՝ 2006 թվականին: Խիստ խորհրդանշական պատմությունը պետք է հիշեմ, երբ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը մեծարում է Ամենայն հայոց երգահան Կոմիտասին, վերջինս ի պատասխան ասում է. «Սիրելի՛ Հովհաննես, հրաշալին ես չեմ, այլ հայ ժողովուրդն է, քանզի եթե ժողովուրդը այսքա՜ն հրաշալի չլիներ, Կոմիտասն ինչ էլ աներ արդյունքի չէր հասնի»: ՆԱՄ-ը մի մասնիկն է հայ ժողովրդի՝ ծնված Աստծո հովանավորությամբ: Հիմք ընդունելով Կոմիտասի խոսքերը՝ պետք է ասեմ, որ եթե չլինի հայ ժողովրդի սերն ու մասնակցությունը, մենք կմնանք որբ, մեր գործերը՝ կիսատ, մեր սրահները՝ դատարկ: Այս տարեդարձը մեր ուխտի վերանորոգումն է: Շնորհակալ եմ բոլորին նվերների, ՆԱՄ-ի կողքին կանգնելու և աջակցելու համար,- նշեց Նարեկ Հարությունյանը:

На изображении может находиться: один или несколько человек и в помещении

Ամեն տարի Նարեկ Հարությունյանը տարեդարձի միջոցառումից հետո միության պատկերանշանն է նվիրում որևէ արվեստագետի, այս անգամ, մի փոքր շեղվելով ավանդույթից, նվերը հանձնվեց դահլիճում գտնվող ամենափոքրիկ հանդիսատեսին:

Դահլիճի ցուցասրահում ներկայացված էին 15 տարիների ընթացքում ՆԱՄ-ում հանդես եկած և իրենց աջակցությունը ցուցաբերած անհատների լուսանկարները: Միությունն անակնկալ էր պատրաստել նրանց համար՝ նվիրելով տարիների խորքում թաքնված անձնական լուսանկարները, որոնք ամփոփված էին ջերմ հուշերով և գեղեցիկ զգացողություններով:

На изображении может находиться: один или несколько человек и обувь

Ամեն տարի միայն Երևանի կենտրոնը հյուրընկալում է նվազագույնը 15000 հանդիսատես մայրաքաղաքից, մարզերից, սփյուռքից: Արվեստագետի ու հանդիսատեսի միջև ստեղծված անմիջական կապի շնորհիվ փոխանցվում է արվեստի խորհուրդը:

Միևնույն ժամանակ աշխարհի տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկները ծանոթանում են հայկական մշակույթին՝ իր հին և ժամանակակից արժեքներով:

На изображении может находиться: 2 человека, свадьба и в помещенииНа изображении может находиться: 1 человек, стоит

На изображении может находиться: 10 человекНа изображении может находиться: 2 человека, обувь, свадьба и в помещении

На изображении может находиться: 5 человек, люди стоят и в помещении