Սուլշերը չի կարծում, որ Պոգբայի երազանքն է «Ռեալում» խաղալը
«Մանչեսթեր Յունայթեդի» նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը չի կարծում, որ անգլիական թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի երազանքն է Մադրիդի «Ռեալում» խաղալը։
«Պոգբան երջանիկ է «Մանչեսթեր Յունայթեդում» եւ լավ է խաղում։ Լսել եմ, որ նա խոսել է «Ռեալի» մասին։ Սակայն նրան հարցրել էին եւ հնչել էր ընդհանուր պատասխան, որ ամեն ֆուտբոլիստ էլ երազում է «Ռեալում» խաղալու մասին։ Պոգբան իր մասին չէր խոսել, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդում» ամեն ինչից գոհ է»,- Սուլշերի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։
Եվրոպական մամուլը գրել էր, որ Արքայական ակումբը պատրաստ է 26-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 145 միլիոն եվրո։ Անգլիայի ընթացիկ առաջնությունում Պոգբան մասնակցել է 28 հանդիպման, խփել 11 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի