Հովիկ Աբրահամյանի և Կարեն Կարապետյանի ճոխ նվերը Նիկոլ Փաշինյանին
Վերջին մի քանի օրերին տեղեկատվական դաշտը հագեցած է Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի մասին հրապարակումներով: Սոցիալական ցանցերում էլ մանր, միջին ու խոշոր չինովնիկները հրապարակումներ են անում համաժողովի մասին: Այս համաժողովը իշխանությունները հնարավորինս ծառայեցնում են իրենց գովազդելուն, այն ներկայացնելով, որպես իրենց իշխանության կարևորագույն ձեռբերումներից մեկը: Ավելին, համաշխարհային նշանակության դեմքերի ներկայությունն էլ ներկայացվում է, որպես կազմակերպական փայլուն աշխատանքի արդյունք:
Հետաքրքիր է, որ իշխանություններն այս անգամ էլ մոռացել են գոնե հպանցիկ հիշեցնել, որ այս համաժողովը ևս նախկին իշխանությունների ձեռքբերումներից է, ինչպես Ֆրանկոֆոնիայի համաժողովը և ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը:
Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը 2019 թվականին Հայաստանում կազմակերպելու աշխատանքների հիմքը դրել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը՝ 2016 թվականին(մանրամասնները այստեղ): Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ջանք չէր խնայել, որպեսզի միջազգային մասշտաբներով այս լայնածավալ միջոցառումն իրականացվի հենց Հայաստանում: Միջոցառումների նախապատրաստական աշխատանքները հաջորդ տարիներին շարունակել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը: Նոր իշխանություններին այն հասել է պատրաստ վիճակում և անհրաժեշտություն ուներ մի քանի տեխնիկական հարցերի լուծման:
Այնպես որ սա կարելի է համարել նախկին վարչապետներ Հովիկ Աբրահամյանի և Կարեն Կարապետյանի ճոխ նվերը վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Եվ բարեվարքության տեսանկյունից լավ կլիներ, որպեսզի Փաշինյանն իր խոսքում շնորհակալություն հայտներ նման կարևորության միջցառումը Հայաստան բերողներին՝ ի դեմս նախկին իշխանությունների:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ