Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«27 բնակավայր Սյունիքում՝ դատարկման վտանգի առաջ․ կրթական «օպտիմալացման» մութ կողմը» (տեսանյութ) Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն ՄարուքյանUcom-ի Level Up+ փաթեթները՝ Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետովԳագիկ Ծառուկյանը հանդիպել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և անվանի մարզիկների հետ«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիրի ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա․ բժիշկներին հաջողվել է փրկել Մեզ սպասվում է 3 հրաշալի գարնանային օր, բայց ընդամենը՝ 3․ Սուրենյան (տեսանյութ) Իշխանությանը հաղթելու համար նախ նրան պետք է զրկել օրակարգը վերահսկելու և մթնոլորտ թելադրելու հաղթաթղթից, իսկ հետո ներկայացնել այլընտրանքը․ Աբրահամյան Սահմանադրության փոփոխությունը ոչ թե հայ ժողովրդի, այլ Ալիևի և Էրդողանի պահանջն է․ Մենուա ՍողոմոնյանՆիկոլի համար քվեարկողը Ալիևին է ձայն տալու. Արշակ Կարապետյան Տասը հազար դրամը արժանապատվության գին չէ. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչի վրա է հիմնված մեր խաղաղության մեր բանաձևը, և ինչու ժամանակակից աշխարհում այլ տարբերակ այլևս չի գործում. Ավետիք ՉալաբյանՎերաարդյունաբերականացում՝ որպես տնտեսության վերածննդի ճանապարհ Սոլիդ իշխանության ձևավորման հիմքը՝ սոլիդ ընդդիմություն. Վահե Հովհաննիսյան Պարենային անվտանգության վտանգված սահմանը «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 2025 թ․-ին շուրջ 33․2 մլրդ դրամ հարկ ու տուրք է վճարել պետությանը Ըստ նոր սոցհարցման` հունիսի 7-ից հետո Փաշինյանն այլևս չի լինելու երկրի վարչապետ. 3 ամսից Հայաստանը կունենա նոր Վարչապետ՝ Սամվել ԿարապետյանՄարզային դպրոցական ավտոբուսների մասին. Հրայր ԿամենդատյանՄինչ ոմանք ազատության մեջ հրաժարվում են իրենց խոսքերից ու գաղափարներից, մյուսները շարունակում են դրանց հավատարիմ մնալ նույնիսկ բանտում. Էդմոն ՄարուքյանԱրդյունաբերականացումն այն ուղին է, որով կլուծվեն թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային խնդիրները. վարչապետ Սամվել Կարապետյանը կիրագործի այն․ Նարեկ ԿարապետյանՀրապարակային պետք է ցույց տանք մեր uպառազինnւթյունը․ մեր հարևանները, հույս ունենք, որ դա չեն ընկալի որպես ագրեuիվության ցուցադրություն․ Փաշինյան
Քաղաքականություն

«Հեռու մնացեք ինձնից եւ իմ ընտանիքից». Արփինե Հովհաննիսյան

Եթե պրոֆեսիոնալիզմի բացակայությունը ինչ-որ տեղ կարելի է համարել շտկելի, ապա բարոյականության հետ կապված ձեր խնդիրը հավերժ է ու երբեք այլեւս չի շտկվելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

«Այսօր Նիկոլ Փաշինյանին ավարտուն (վերջացած) վարձկանի ծառայություններ մատուցող պսեվդո ընդդիմադիր Արման Բաբաջանյանի թերթը հանդես էր եկել հրապարակմամբ՝ անդրադառնալով այն փաստին, որ մայրս տնօրինում է 40 միլիոն դրամ արժողությամբ գույք։ Այնուհետ թերթը կատարել է դարակազմիկ բացահայտում, որ իմ 2012-2013 թվականների հայտարարագրերում նշված չէ այդ գույքը, սակայն 2016 թվականին մայրս ինչ-որ անհայտ գույքի վաճառքից ստացել է նման եկամուտ։ Բնական է, որ օրենսդրական տարրական կարգավորումների չիմացությունը (պողոսությո՞ւն) պետք է հանգեցներ սխալ եզրահանգումների եւ առաջացներ ոգեւորություն, որ իրենք բացահայտել են Հայաստանի նորագույն պատմության ամենամեծ կոռուպցիոն սխեմաներից մեկը։

Ստիպված եմ տխրեցնել։

Մայրիկիս՝ 40 միլիոնանոց գույքը (միլիոնանոց՝ շատ հուզիչ է հնչում չէ՞) արտացոլված չէ իմ 2012-2013 թվականների հայտարարագրերում այն պարզ պատճառով, որ այն ձեռք է բերվել իմ՝որեւէ պաշտոն զբաղեցնելուց շատ առաջ, ավելին՝ նույնիսկ այն ժամանակ, երբ հենց ինքը՝ մայրս ՔԿԱԳ պետ չէր։ (2006 թվականից առաջ)

Քանի որ օրենսդրական կարգավորումների համաձայն՝ համատեղ ապրող ծնողը ներկայացնում է միայն տարեկան հայտարարագիր եւ ցույց է տալիս ոչ թե ինչ ունի առհասարակ, այլ տվյալ տարվա ընթացքում գույքի վաճառքը կամ ձեռքբերումը, բնական է՝ տասնամյակներ առաջ ձեռք բերված գույքը չէր կարող երեւալ մայրիկիս՝ 2012-2013 թվականների հայտարարագրում։

Մի բանում էր միայն թերթը ճիշտ, որ 2016 թվականին ստացվել է գույքի վաճառքից եկամուտ, սակայն թերթը հաշվի չէր առել այն փաստը, որ դա ԱՅՆ ՆՈՒՅՆ ԳՈՒՅՔԻ վաճառքից ստացված եկամուտն էր, որ ձեռք էր բերվել տասնամյակներ առաջ։ Օբյեկտիվության որեւէ ակնկալիքը

Արման Բաբաջանյանի պարագայում միամտություն կլիներ։ Սա էմոցիաների թիվ մեկ առեւտրականին պատկանող մեդիաբիզնեսն է։ Եթե պրոֆեսիոնալիզմի բացակայությունը ինչ-որ տեղ կարելի է համարել շտկելի, ապա բարոյականության հետ կապված ձեր խնդիրը հավերժ է ու երբեք այլեւս չի շտկվելու։

Ինձնից կոռուպցիոների կերպար կերտել չի ստացվի, բայց այ դուք մտածելու շատ բան ունեք։ Միլիոններից խոսելուց էլ սկսեք ձեր բազմամիլիոնանոց գույքերի եւ մեդիաբիզնեսների թվարկումից (դոլարային ի դեպ):

Հ. Գ. Հեռու մնացեք ինձնից եւ իմ ընտանիքից»,-նշել է նա։