Բնապահպանական աղետ Արցախում. Խաչենագետի ջրամբարի ափերին հազարավոր սատկած ձկներ են հայտնվել
Խաչենագետի ջրամբարի ափերին և ափամերձ գոտում հարյուրավոր, հազարավոր սատկած ձկներ են գտնվում: Այս մասին իր ֆեսյբուքյան էջում ահազանգում է Վլադիմիր Դոլուխանյանը:
«Բնապահպանական աղետ Արցախում:
Սա Խաչենագետի ջրամբարն է: Ջրամբարի ափերին և ափամերձ գոտում հարյուրավոր, հազարավոր սատկած ձկներ են գտնվում: Կոչ եմ անում պատկան մարմիններին' Բնապահպանության, Ջրային տնտեսության և իրավապահ մարմիններին զբաղվել այս խնդրով:
Հ.Գ. Սա ձկների մասսայական անկման առաջին դեպքը չէ: Ականատեսների վկայությամբ, այսպիսի մի դեպք էլ տեղի է ունեցել Սարսանգի ջրամբարի Դրմբոնի հանքի ափամերձ գոտում, որի մասին բոլորն աշխատել են լռել և աչք փակել», - գրել է նա:
ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի խորհրդական Հարություն Մնացականյանն էլ հայտնել է, որ նյութին ծանոթանալուց անմիջապես հետո անձամբ դեպքի մասին տեղյակ է պահել ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարին, կենսառեսուրսների, ջրային ռեսուրսների կառավարման բաժնի պետին ու բնապահպանական և ընդերքի պետական տեսչության պետին։ «Առաջիկա ժամերի ընթացքում ջրի և ձկան համապատասխան փորձանմուշներ են վերցնելու լաբորատոր ուսումնասիրության համար, կուսումնասիրվի նաև տեղանքը, որից հետո նոր միայն հնարավոր կլինի պարզել պատճառները։ Ամբողջ գործընթացը վերահսկվելու է նախարարի տեղակալի կողմից»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմ...