Ավարտվեց հերթական խորհրդարանական քառօրյան
ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 24-ին երկրորդ ընթերցմամբ հաստատեց օրենքների մի շարք լրացումներ։
Պատգամավորները, մասնավորապես, հավանություն տվեցին.
Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծին (կողմ՝ 119, միաձայն);
Աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծին (կողմ՝ 96, դեմ՝ 16, ձեռնպահ՝ 7);
«Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթին (կողմ՝ 110, միաձայն);
«Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծին (կողմ՝ 118, միաձայն);
«Առեւտրի եւ սպասարկումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին (կողմ՝ 119, միաձայն);
Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին (կողմ՝ 117, միաձայն);
«Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծին (կողմ՝ 120, միաձայն);
«Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծում (կողմ՝ 116, միաձայն);
Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծին (կողմ՝ 119, միաձայն);
Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին (կողմ՝ 118, միաձայն)։
Խորհրդարանականները նաեւ հավանություն տվեցին առաջին ընթերցմամբ օրինագծերին.
«Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագրերի հաստատման մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու օրինագծին (կողմ՝ 73, դեմ՝ 8, ձեռնպահ՝ 37);
«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու օրինագծին (կողմ՝ 120, միաձայն);
«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծին (կողմ՝ 119, դեմ՝ 1)։




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ