Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«27 բնակավայր Սյունիքում՝ դատարկման վտանգի առաջ․ կրթական «օպտիմալացման» մութ կողմը» (տեսանյութ) Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն ՄարուքյանUcom-ի Level Up+ փաթեթները՝ Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետովԳագիկ Ծառուկյանը հանդիպել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և անվանի մարզիկների հետ«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիրի ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա․ բժիշկներին հաջողվել է փրկել Մեզ սպասվում է 3 հրաշալի գարնանային օր, բայց ընդամենը՝ 3․ Սուրենյան (տեսանյութ) Իշխանությանը հաղթելու համար նախ նրան պետք է զրկել օրակարգը վերահսկելու և մթնոլորտ թելադրելու հաղթաթղթից, իսկ հետո ներկայացնել այլընտրանքը․ Աբրահամյան Սահմանադրության փոփոխությունը ոչ թե հայ ժողովրդի, այլ Ալիևի և Էրդողանի պահանջն է․ Մենուա ՍողոմոնյանՆիկոլի համար քվեարկողը Ալիևին է ձայն տալու. Արշակ Կարապետյան Տասը հազար դրամը արժանապատվության գին չէ. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչի վրա է հիմնված մեր խաղաղության մեր բանաձևը, և ինչու ժամանակակից աշխարհում այլ տարբերակ այլևս չի գործում. Ավետիք ՉալաբյանՎերաարդյունաբերականացում՝ որպես տնտեսության վերածննդի ճանապարհ Սոլիդ իշխանության ձևավորման հիմքը՝ սոլիդ ընդդիմություն. Վահե Հովհաննիսյան Պարենային անվտանգության վտանգված սահմանը «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 2025 թ․-ին շուրջ 33․2 մլրդ դրամ հարկ ու տուրք է վճարել պետությանը Ըստ նոր սոցհարցման` հունիսի 7-ից հետո Փաշինյանն այլևս չի լինելու երկրի վարչապետ. 3 ամսից Հայաստանը կունենա նոր Վարչապետ՝ Սամվել ԿարապետյանՄարզային դպրոցական ավտոբուսների մասին. Հրայր ԿամենդատյանՄինչ ոմանք ազատության մեջ հրաժարվում են իրենց խոսքերից ու գաղափարներից, մյուսները շարունակում են դրանց հավատարիմ մնալ նույնիսկ բանտում. Էդմոն ՄարուքյանԱրդյունաբերականացումն այն ուղին է, որով կլուծվեն թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային խնդիրները. վարչապետ Սամվել Կարապետյանը կիրագործի այն․ Նարեկ ԿարապետյանՀրապարակային պետք է ցույց տանք մեր uպառազինnւթյունը․ մեր հարևանները, հույս ունենք, որ դա չեն ընկալի որպես ագրեuիվության ցուցադրություն․ Փաշինյան
Քաղաքականություն

Աննա Հակոբյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին ներկայացրել է «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության նպատակը

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› եւ  ‹‹City of smile/ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական եւ խաղաղության ամրապնդման հարցերով տեղակալ Ռոզմարի Դի Կարլոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են գտնվել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն ու ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը։

Տիկին Դի Կարլոն հետաքրքրվել է Աննա Հակոբյանի  ‹‹Կանայք հանուն խաղաղության›› նախաձեռնությունից եւ խնդրել ներկայացնել մանրամասներ։ Աննա Հակոբյանը պատմել է, որ  նախաձեռնության մեկնարկը տրվել է 2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ։

«Իմ ելույթներում բազմիցս ասել եմ, որ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ երկու կողմերն էլ ունեցան զոհեր եւ նրանց գերակշոռ մասը 18-20 տարեկան ժամկետային զինծառայողներ էին։ Այդ օրերին ես «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրն էի, անընդհատ հետեւում էի լուրերին, կարդում էի հոդվածներ։ Դա շատ բարդ էր ինձ համար որպես մայր, որպես կին, եւ երբ իմ ամուսինն ընտրվեց վարչապետ, ես հասկացա, որ չեմ կարող ոչինչ չանել, որովհետեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ամեն վայրկյան կարող է վերսկսվել եւ հակառակորդ կողմը կարող է էսկալացիայի ենթարկել իրադրությունը։

«Կանայք հանուն նախաձեռնության» արշավը կանանց կոչն է հակամարտության հարցում որոշում կայացնողներին երբեք չսկսել պատերազմ եւ փորձել հակամարտությունը կարգավորել ոչ թե պատերազմի, բռնության, մարդկային կյանքերի գնով, այլ բանակցային սեղանի շուրջ։ Եվ ես կոչ եմ անում այլ երկրների առաջին տիկիններին, հատկապես Ադրբեջանի ղեկավարի տիկնոջը միանալ այս նախաձեռնությանը, քանի որ միասին մեր ձայնն ավելի ազդեցիկ կլինի։ Մենք չենք ներգրավվում հակամարտության  կարգավորման մանրամասների մեջ: Այս նախաձեռնությունը բացառապես խաղաղության եւ մարդկային կյանքեր պահպանելու մասին է։ Ես հավատում եմ, որ հնարավոր է անգամ Լեռնային Ղարաբաղի նման բարդ հակամարտությունը կարգավորել բացառապես բանակցությունների միջոցով››,- ասել է Աննա Հակոբյանը՝ շեշտելով, որ նախաձեռնությունը չի սահմանափակվում միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ։ Վարչապետի տիկինը պատմել է, որ վերջին շաբաթներին անընդհատ հետեւել է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին եւ մտածել, թե ինչպես հուշել Թուրքիայի նախագահի տիկնոջը, որպեսզի նա էլ իր երկրում խաղաղության կոչ անի։ Աննա Հակոբյանը նշել է, որ նախաձեռնությանը միանալու ուղիղ կոչով չի դիմել Ադրբեջանի նախագահին եւ վերջինս էլ ուղիղ կոչով չի արձագանքել, սակայն  այս տարվա ապրիլին, երբ ԱՄՆ Կոնգրեսում ‹‹Կանայք հանուն խաղաղության›› նախաձեռնության մասին ելույթ էր ունեցել, տիկին Մեհրիբան Ալիեւան հաջորդ օրերին հանդիպել էր պատերազմի վետերանների հետ եւ իր հայտարարության մեջ նշել, որ Արցախի յուրաքանչյուր գյուղում պետք է դնել Ադրբեջանի դրոշը։  ‹‹Ես համոզված եմ, որ որքան շատ ազդեցիկ կանայք միանան այս նախաձեռնությանը, այնքան մեր ձայնն ավելի բարձր ու լսելի կլինի››,-ասել է Աննա Հակոբյանը, ինչին ի պատասխան տիկին Դի Կարլոն հաջողություն է մաղթել նախաձեռնությանը՝ շեշտելով որ այն հրաշալի գաղափար է։

Հանդիպմանը Աննա Հակոբյանը պատմել է նաեւ իր ղեկավարած ‹‹Իմ քայլը›› եւ ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների գործունեության մասին, ներկայացրել երկու հիմնադրամների կատարած աշխատանքները։

Հանդիպումից հետ Աննա Հակոբյանը ներկա է գտնվել ՄԱԿ-ի օրվան նվիրված տոնակատարությանը։