ԶԼՄ-ների հիմնական նպատակն է ապահովել մարդու սահմանադրական իրավունքը․ Սոսե Չանդոյան
Լրագրող-իրավաբան Սոսե Չանդոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վերջին շրջանում ՀՀ-ում տարբեր լրատվամիջոցների նկատմամբ իրականացվող ոտնձգություններին․ «Հայելին արտացոլում է տարիների ընթացքում հասարակության մեջ կուտակված էներգիաների ու անձնական ամբիցիաների պոռթկումներ, ոմանց մոտ դրանք դրսեւորվում են կազմակերպված միջոցառումներին ԶԼՄ-ների մուտքի՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեության սահմանափակմամբ, մյուսների մոտ «ձվերի ապստամբությամբ» եւ այլ ձեւաչափերով: Թե ինչ նոր «բարձունքներ» կարող է գրավել մարդկային ֆանտազիան անգամ չեմ ցանկանա պատկերացնել, քանզի 21-րդ դարում փաստացի գրաքննություն ոչ ուղիղ ձեւով, բայց այնուամենայնիվ իրականացվում է:
Այո, ԶԼՄ-ն հասարակության լայն զանգվածների վրա գաղափարահոգեբանական ազդեցություն ունենալու ու լսարանին որոշակի գործողությունների մղելու լավ գործիք է, ինչը միգուցե շատերի համար շահեկան չէ/ այս պարագայում քաղաքական զարգացումների մեջ չեմ էլ ցանկանա խորանալ, քանզի ինձ համար կարեւոր է ազատ խոսքի նկատմամբ ոտնձգությունը/, սակայն եկեք չմոռանանք, որ ժողովրդավարական, իրավական, օրինական պետության համար անչափ կարևոր է տեղեկատվական ազատությունը, իսկ ինֆորմացիայի մատակարարը մեծամասամբ հենց ԶԼՄ-ն է, որի հիմնական նպատակն է ապահովել մարդու սահմանադրական՝ տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու իրավունքը:
Թեեւ լրատվամիջոցների շուրջ վերջին զարգացումները ժպիտ պարգեւող չեն, այնուամենայնիվ ինչպես ասում է ընկերներիցս մեկը հետաքրքիր ժամանակներ ենք ապրում․․․ համամիտ եմ, եւ այդ հետաքրքրությունը դիտարկում եմ խնդիրների գրագետ լուծման կոնտեքստում!
Հաճելի աշխատանքային օր գործընկերներիս»:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմ...