Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Փաշինյանը Հայաստանի դեմ ցուցմունք է տալիս, որ կոնֆլիկտ է հրահրել». էդմոն Մարուքյան Հավատում եմ, որ մեր իմաստուն ժողովուրդը կատարելու է ճիշտ ընտրություն և մենք բոլորով միասին կառուցելու ենք մեր երազանքների ուժեղ Հայաստանը․ Հիշամ Թամազյան Ռուբեն Ռուբինյան, քեզ խելոք պահի, ջահել տղա ես․ սովորի՛ր լսել մեծերին, այ տղա․ Ալիկ ԱլեքսանյանՆորանկախ Հայաստանի առաջին եկեղեցին Տաշիր քաղաքի մայր եկեղեցին է, որի կառուցման մեկնարկը  Սամվել եւ Կարեն Կարապետյան եղբայրները տվեցին դեռ հեռավոր 90-ականներինԲնակարանը միայն չորս պատ չէ․ այն արժանապատիվ կյանք էՆիկոլին մի ժամանակ չէի հավանում, հիմա հավանում եմ․ քաղաքացի5-ամյա համագործակցության հուշագիր՝ «Թովմասյան» հիմնադրամի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է Պայքարելով Սամվել Կարապետյանի ազատության համար` մենք պայքարում ենք Հայաստանի ազատության համարԻշխանությունները պառակտում են հասարակությունը, սակայն դրանով ընդդիմությանը մղում են միավորվելու․ Էդմոն ՄարուքյանՈւժեղ առաջնորդ ունենալը երազանք է, իսկ թույլը՝ անեծք․ Գառնիկ Դավթյան«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր ՄիքայելյանԸնտրություններին ձայն տալիս մտածենք ում եք ընտրելու՝ նիկոլ֊ալիև տանդեմին, թե՞ ազգային իշխանությունԵրևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը Անկախության հռչակագրի չեղարկումը հավասար է Հայաստանի Հանրապետության կործանմանը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականով ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններԻրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանՊետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն Մանվելյան
Հասարակություն

Ապրիլյանի մասնակիցը հնարավոր է դուրս մնա համալսարանից` ուսման վաձը չվճարելու պատճառով

Ապրիլյան պատերազմի մասնակից, «Դիրքապահ» ՀԿ նախագահ Մանուել Մանուկյանը հնարավոր է  վարձը չվճարելու պատճառով դուրս մնա համալսարաններից, որտեղ որ ընդունվել է: Այս մասին NEWS.am-ին պատմեց Մանուելը` նշելով, որ ընդունվել է ԵՊՀ` Միջազգային հարաբերությունների եւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի` Կառավարման բաժինների մագիստրատուրան:

«Ընդունված համալսարաններում ասացին, որ որպես Ապրիլյանի մասնակից ուսման վարձի փոխհատուցումը առաջին կիսամյակից հետո կլինի` ՄՈԳ-ի արդյունքներով: Բայց հիմա եթե չվճարեմ, դուրս կմնամ համալսարաններից: Գոնե նախնական պետք է ամեն բուհում 100 հազար դրամ վճարեմ, որ հրամանագրեն ինձ»,-ասաց նա:

Մանուելը նշեց, որ ԳԱԱ-ում ուսման վարձը 450 հազար դրամ է, իսկ ԵՊՀ-ում`  520 հազար դրամ:

Ապրիլյանի մասնակիցն ասաց, որ դիմել է նաեւ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամին, սակայն իրեն ասել են, որ իրենք նման ծրագրերով չեն զբաղվում, ուսման վարձ չեն փոխհատուցում, սակայն  տրամադրել են մի շարք այլ բարեգործական հիմնադրամների կոնտակտներ եւ հորդորել դիմել դրանց:

«Մի քանի այլ հիմնադրամի էլ եմ դիմել, որոշների էլ չեմ դիմել, ուղղակի գիտեմ, որ Սորոս-մորոսական են, չեմ էլ ցանկանում, որ ինբձ օգնեն»,- ասաց նա: Մանուել Մանուկյանը հավելեց, որ որպես Ապրիլյնաի մասնակից էլ, որոշակի խնդիրներ էլ կան ուսման վարձերը փոխհատուցելու հետ կապված, քանի որ իր զինգրքույկում գրած է մասնակցել է մարտական հերթապահության, որի դեպքում վարձը չի փոխհատուցվում:

«Այս հարցո մենք դիմել ենք Փաշինյանին, խոսել ենք այդ թեմայով, տեսնենք` ինչ կլինի»,-ասաց նա: