«Բորբոքված» նիստ ՔՊ-ում. նոր մանրամասներ
«Փաստ» օրաթերթը գրում է
Նախօրեին տեղի է ունեցել ՔՊԿ վարչության և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստ, որին մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը։
«Փաստ» թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել այդ նիստից:
Թերթի տեղեկություններով՝ Փաշինյանի հիմնական թիրախները մի քանիսն են եղել, մասնավորաբար՝ ՍԴ շուրջ ընթացող և ներկայումս որոշակի փակուղի մտած «բոլոլան», որի լուծումը Փաշինյանն այդպես էլ չի կարողանում գտնել:
Վարչապետն ասել է, որ Լոնդոնից Հայաստան են հրավիրել բավականին լուրջ կշիռ ունեցող մի իրավաբանական փորձագիտական խումբ (ի դեպ, ըստ տարբեր տեղեկությունների, նախատեսվում է բավական լուրջ գումար վճարել, խոսքը մոտ 400 հազար դոլարի մասին է), որպեսզի ստեղծված իրավիճակին իրավական ճիշտ հանգուցալուծում տրվի։
Մյուս թեման կապված է եղել Ստամբուլյան կոնվենցիայի հետ, որը, Փաշինյանի խոսքով, «առաջիկայում ավելի լուրջ ու հիմնավոր պետք է հրամցնել հանրությանը»։
Թերթի աղբյուրը փոխանցել է, որ վարչապետն այս առիթով ընդգծել է, որ եթե այս հարցի հետ կապված թիմում առկա են տարակարծություններ, և կան իշխանության «գծից» տարբերվող տեսակետներ ունեցող անձինք, ապա կարող են բարձրաձայնել, սակայն ոչ մի հոդաբաշխ արձագանք չի հնչել:
Սակայն թերթի աղբյուրը պնդում է, որ իշխանության շարքերում կան կոնվենցիայի վավերացմանը սկզբունքորեն դեմ մարդիկ, ու չի բացառվում, որ առաջիկայում լինեն նոր հրաժարականներ կառավարությունում, և մանդատների վայր դնելու գործընթաց՝ ԱԺ-ում։
Հաջորդ կարևոր թեման կապված է եղել ԿԳՄՍ նախարարության շուրջ բարձրացած աղմուկի հետ. Փաշինյանն ասել է, թե «սովորական մի ակցիան սարքեցիք շիլափլավ, չեք կարում ոչ մի ինքնուրույն գործ անել»։
Թերթի տեղեկություններով, Փաշինյանը չի պատրաստվում Արայիկ Հարությունյանին ազատել իր զբաղեցրած պաշտոնից։
Ընդհանուր դժգոհություններ են հնչել նաև պատգամավորների պասիվ գործողություններից՝ կապված օրենսդրական նախաձեռնություններում գրեթե անգործության մթնոլորտի, խորհրդարանական քառօրյաներից «թռնելու» հետ:
Քննադատության թիրախում են հայտնվել մարզպետները, որոնք, ըստ Փաշինյանի, «հասկանալի չէ, թե ինչով են զբաղված»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ