Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Փաշինյանը Հայաստանի դեմ ցուցմունք է տալիս, որ կոնֆլիկտ է հրահրել». էդմոն Մարուքյան Հավատում եմ, որ մեր իմաստուն ժողովուրդը կատարելու է ճիշտ ընտրություն և մենք բոլորով միասին կառուցելու ենք մեր երազանքների ուժեղ Հայաստանը․ Հիշամ Թամազյան Ռուբեն Ռուբինյան, քեզ խելոք պահի, ջահել տղա ես․ սովորի՛ր լսել մեծերին, այ տղա․ Ալիկ ԱլեքսանյանՆորանկախ Հայաստանի առաջին եկեղեցին Տաշիր քաղաքի մայր եկեղեցին է, որի կառուցման մեկնարկը  Սամվել եւ Կարեն Կարապետյան եղբայրները տվեցին դեռ հեռավոր 90-ականներինԲնակարանը միայն չորս պատ չէ․ այն արժանապատիվ կյանք էՆիկոլին մի ժամանակ չէի հավանում, հիմա հավանում եմ․ քաղաքացի5-ամյա համագործակցության հուշագիր՝ «Թովմասյան» հիմնադրամի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է Պայքարելով Սամվել Կարապետյանի ազատության համար` մենք պայքարում ենք Հայաստանի ազատության համարԻշխանությունները պառակտում են հասարակությունը, սակայն դրանով ընդդիմությանը մղում են միավորվելու․ Էդմոն ՄարուքյանՈւժեղ առաջնորդ ունենալը երազանք է, իսկ թույլը՝ անեծք․ Գառնիկ Դավթյան«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր ՄիքայելյանԸնտրություններին ձայն տալիս մտածենք ում եք ընտրելու՝ նիկոլ֊ալիև տանդեմին, թե՞ ազգային իշխանությունԵրևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը Անկախության հռչակագրի չեղարկումը հավասար է Հայաստանի Հանրապետության կործանմանը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականով ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններԻրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանՊետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն Մանվելյան
Հասարակություն

«Առաջընթացի համար ամենակարևոր պայմանը գիտելիքի նկատմամբ պահանջարկի ձևավորումն է». Ն.Փաշինյան (ֆոտո)

«Սինոփսիս» ընկերության նման ընկերությունների մուտքը Հայաստանի Հանրապետություն շատ կարևոր և նշանակալի բան է բոլորիս համար, ընկերության 15-ամյակի միջոցառմանը ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  «Մենք ուզում ենք Հայաստանի Հանրապետությունը տեսնել որպես ինժեներական երկիր, որպես ինժեներական մտքի, գործունեության և տեխնոլոգիական երկիր, և սա շատ կարևոր է մեզ համար: Հաջորդը, որ ուզում եմ ընդգծել, աշխատանքային նոր մշակույթն է, գործատու-գործավոր հարաբերությունների նոր կերպը և մակարդակը։ Երրորդը՝ նման ընկերությունների մուտքը և ընդհանրապես տեխնոլոգիական ոլորտի մուտքը ես շատ կարևոր եմ համարում իսկապես ՀՀ, ինչպես մենք անվանում ենք, հպարտ քաղաքացու ձևավորման գործում», ասել է Ն.Փաշինյանը։

Նրա խոսքով՝  նման ընկերությունների ձևավորումը, նման մասնագետների և աշխատանքային նման խավի ձևավորումն է, որը Հայաստանում հանգեցրել է քաղաքական փոփոխությունների, և դա փաստ է: Այդ մարդիկ, ինչպես նշել է  վարչապետ Փաշինյանը, Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացման, նոր մտածողության զարգացման գործում ունեցել են իսկապես առաջնորդի դերակատարում:

Միջոցառման ընթացքում ներկայացված պարի մասին խոսելով, վարչապետը պարզաբանել է, որ կտրականապես չի ընդունում այն կեցվածքը, երբ գիտելիքը, իմացությունը, հմտությունը, առաջադիմությունը, զարգացումը որևէ կերպ փորձ է արվում հակադրել ազգային ինքնությանը: «Եթե փորձենք վիճակագրություն անել, համոզված եմ՝ չենք գտնի շատ ընկերություններ, որոնց  աշխատողներն ունեն մշակութային ինքնագործ խումբ, որտեղ զբաղված են իրենց հմտությունների շրջանակը մեծացնելով, ազգային մշակույթի, արվեստի նմուշների շուրջ պարապելով, հետազոտելով, ներկայացնելով: Մենք շատ չենք գտնի ընկերություններ, որտեղ կան կոլեկտիվներ, որոնք պատրաստ են բեմ դուրս գալ և հարյուրավոր մարդկանց առաջ ազգային գլխավոր համերգասրահում այդպիսի համարձակություն, վստահություն, առաքելություն և նվիրվածություն ունենալ, որպեսզի պարեն մի պար, որը մոռացված էր և ահա այսօր վերածնվում է նոր շնչով, նոր կերպարով և մեր նոր ապագայի մասին տալիս է շատ ընդհանրական, և շատ կոնկրետ, և շատ սիրելի, և շատ ազգային պատկերացում», ասել է վարչապետ Փաշինյանը:

Վերջում Հայաստանի վարչապետը համոզմունք է հայտնել, որ «մեր երկրում իսկապես միտքը կհաղթի, որովհետև մեր երկրում միտքն արդեն հաղթել է, և նրա հաղթանակն անշրջելի է»: