Արցախի նախագահի անունից «Մեսրոպ Մաշտոց» շքանշան է հանձնվել Լյուդմիլա Հարությունյանին
Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար ս.թ. նոյեմբերի 7-ին ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչությունում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ մշտական ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանը ԱՀ նախագահի անունից «Մեսրոպ Մաշտոց» շքանշան հանձնեց հասարակագետ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանին:
Ողջունելով հյուրին՝ ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչը բարձր գնահատեց նրա ավանդը մեր ժողովրդի ազգային զարթոնքի, արցախյան խնդիրը տարբեր ատյաններում լավագույնս ներկայացնելու եւ պաշտպանելու գործում: Նա ընդգծեց ազգային-ազատագրական պայքարում գաղափարական զենքի կարեւորությունը, որի ամենանշանավոր կրողներից մեկն է Լյուդմիլա Հարությունյանը։
Լյուդմիլա Հարությունյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Արցախի Հանրապետության ղեկավարությանը, նախագահ Բակո Սահակյանին՝ Արցախին իր մատուցած ծառայությունը գնահատելու համար: Նա պատրաստակամություն հայտնեց իր գիտելիքով եւ փորձով այսուհետ եւս օգտակար լինելու Արցախին:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի