Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կրեմլը դրական է գնահատել Հռոմից, Փարիզից և Բեռլինից Մոսկվայի հետ երկխոսության վերաբերյալ ազդանշանները. Կրեմլի խոսնակՊԵԿ-ի 3 պաշտոնյա և ևս 1 անձ կալանավորվել են. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե Ուիթքոֆն Իրանի հարցում դիվանագիտական լուծման համար 4 խնդիր է առաջադրել Հակաեկեղեցական արշավը ձախողված է․ Ավետիք ՉալաբյանՉենք հանդուրժելու ադրբեջանական ներկայությունը Հայաստանում․ Անահիտ ՊատատյանՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, անհայտ արտադրողներից ձեռքբերված ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր«Շուտով ձեզ պիտի ներկայացնեմ հագուստի իմ բրենդը». Արմինկա ԵԱՏՄ-ն և Ռուսաստանը՝ Հայաստանի տնտեսության առանցքում․ թվեր, շուկաներ և կախվածություններ Կասեցվել է «Սոֆյա Կաթ»-ի թթվասերի արտադրությունը Վայ այն ընդդիմադիր ուժին, որը դեմ կգնա ընտրություններում մեկ միասնական բևեռով հանդես գալու ժողովրդի պահանջին․ Էդմոն ՄարուքյանՆոբելյան մրցանակը չի կարող չեղյալ հայտարարվել, կիսվել կամ փոխանցվել ուրիշներին. Նորվեգիայի Նոբելյան կոմիտեԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն է UFC-ի նախագահը խոսել է Արման Ծառուկյանի ապագայի մասին Տավուշի մարզի պարեկները հիվանդանոցից կատարված գողության դեպք են բացահայտել Ոչ ոք չի՛ լռեցնի հայի ձայնը․ «Մեր ձևով» Ուկրաինան երբեք չի եղել և չի լինի խաղաղության խոչընդոտ. Զելենսկին՝ Թրամփին Այն ամենը, ինչ կարելի է իմանալ Արևմտյան ցինիզմի և լկտի քաղաքականության մասին․ Մհեր ԱվետիսյանԴատախազը հետ է վերցրել Սամվել Կարապետյանի տնային կալանքի միջնորդությունը և մուտքագրվել է կալանքի միջնորդություն. Վարդևանյան ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետը հող հանձնելու, Սև լճի, Կիրանցի մասին․ ՀՃԿ անդամ Նառա Գևորգյան Նիկոլ Փաշինյանը ընտրությունների գնալու ժամանակ չունի օրակարգ, չունի առաջարկ․ Նաիրի Սարգսյան
Քաղաքականություն

Ո՞նց կարելի է անհամաձայնություն հայտնողին անվանել անդաստիարակ․ Նիկոլ Փաշինյանի զրույցը՝ ՀՅԴ երիտասարդների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ նոյեմբերի 8-ին, երիտասարդ դիվանագետների երդման արարողությանը մասնակցելու նպատակով Արտաքին գործերի նախարարություն մտնելիս զրուցեց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ներկայացուցիչների հետ, որոնք փակել էին մուտքը և զրույցի ամբողջ ընթացքում վանկարկում էին «Արայիկ, հեռացիր»։

Երիտասարդները դժգոհեցին, որ Արայիկ Հարությունյանը բոլոր դաշնակցականներին, որոնք անհամաձայնություն են հայտնել իր հետ, անդաստիարակ է անվանել։ Նիկոլ Փաշինյանը սրան տարակուսանքով արձագանքեց․ «Ո՞նց կարելի է ժամանակակից Հայաստանում անհամաձայնություն արտահայտող մարդուն անվանել անդաստիարակ, չէ, կարող է՝ առանձին դեպք է․․․․»։

Վարչապետը երիտասարդներին ասաց, որ իրենց պահանջներից ու գնահատականներից ոչ մեկը չի կիսում, և խիստ կասկածում է, որ հասարակությունը կիսում է իրենց պահանջները։

Երիտասարդները, ի պատասխան, վարչապետին խնդրեցին Արայիկ Հարությունյանին հորդորել մետրոյով երթևեկել և տեղեկանալ հանրությանը մտահոգող հարցերի մասին․ «Մենք շատ ենք խնդրում Արայիկ Հարությունյանին փոխանցել ժետոն, որ ինքը մետրոյով տուն գնա, ու տեսնի՝ հասարակությունը իր մասին ինչ է ասում»։

ՀՅԴ երիատասարդները նշեցին․ «Մենք մի քանի շաբաթ է՝ բարձրաձայնում ենք այդ մասին։ Մենք ասում ենք, որ Արայիկ Հարությունյան տապալել է կրթության, գիտության ոլորտը․․․»։

Վարչապետը նրանց հարցրեց․ «Ինչի՞ որ թալանչի լիներ, որ ընդունելության քննություններին փող առներ, ոչ ոք չէր բողոքի․․․»։

Հավաքված երիատասարդները չհամաձայնեցին։

Նիկոլ Փաշինյանը շարունակեց․ «Արայիկ Հարությունյանն չի իրականացնում ՀՀ-ում կրթական քաղաքականությունը, կառավարությունն է իրականացնում կրթական քաղաքականությունը և ես չեմ ընդունում, որ փորձ է արվում մարդանց ինֆորմացիայի պակասը օգտագործել, վախեր սերմանել, որ ինչ-որ մարդիկ ավելի ապազգային են, ինչ-որ մարդիկ ազգային։ Հայաստանում մեր կառավարությունից ազգային կառավարություն երբեք չի եղել»։

ՀՅԴ երիտասարդներից Քրիստինե Վարդանյանն ասաց․ «Այս երիտասարդներից առաջադեմ երիտասարդներ էլ թող չլինեն, դա կեղծ դիսկուրս է առաջադեմը ազգայինին հակադրելը, մեր խնդիրն այն է, որ ԿԳՄՍ նախարարը չունի համապատասխան քաղաքականություն, խուսափում է լսել իր ընդդիմախոսերին»։

Վարչապետը հավաստիացրեց՝ եթե լսելու խնդիր կա, դա կուղղվի։

ՀՅԴ երիտասարդներից Արգիշտի Գևորգյանը պնդեց․ «Չի կարելի բոլոր երիտասարդներին, բոլոր ՀՅԴ-ականներին անվանել է անդաստիարակ, նախարարին հարիր չէ»։

Փաշինյանը պատասխանեց․ «Հարգելի Արգիշտի, եկեք փաստերը չնենգափոխենք, կոնտեքստից պետք չէ ոչինչ կտրել»։

Արգիշտի Գևորգյանը հիշեցրեց ԿԳՄՍ նախարարի խոսքերը․ «Պարոն նախարարը մեզ արգելել է խոսել կուսակցական պատկանելությունից ելնելով, ասել է ՝ ՀՅԴ-ն թող չխոսեն»։

Վարչապետը զարմացավ․ «Այս արտահայտությունը դուք մեկնաբանում եք խոսելու արգե՞լք»։

Երիտասարդները վարչապետին փոխանցեցին Արայիկ Հարությունյանի խոսքերը թղթի վրա, խնդրեցին ծանոթանալ, ապա խնդրեցին իրենց ժետոնը փոխանցել նախարարին։

«Ես կարծում եմ՝ նա 100 դրամ ունի»,-ի պատասխան ասաց Փաշինյանը, ապա վերցնելով ժետոնը, հավելեց․ «Այս ժետոնը կպահեմ որպես հիշատակ ձեզանից»։

Վարչապետը հորդորեց բովանդակությունից խոսել․ «Եթե բովանդակությունից ենք խոսում, եկեք բովանդակությունից, երկուսով կովկասցի ենք, բարեբախտաբար, կարող է դուք մի բան այնպես չասեք․․․»։

Երիտասարդները վրդովվեցին․ «Մենք կովկասցի չենք, մենք արիացի ենք․․․»։

Վարչապետը նրանց հարցրեց․ «Արիացիք որտեղի՞ց են»։

Երիտասարդներն ասացին․ «Եկեք այս օրակարգի մեջ չմտնենք։ Մենք ասում ենք, որ այս բառապաշարը հարիր չէ նախարարին»։

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ այն անդաստիարակ պահվածքը, որ դրսևորում է Դաշնակցությունը, պատիվ չի բերում նրան։

ՀՅԴ երիտասարդները նաև նշեցին, որ անընդունելի է Մելինե Դալուզյանի սեռափոխության մասին «Մել» ֆիլմի ֆինանսավորումը պետբյուջեից․

Վարչապետը չհամաձայնեց․ «Նա Եվրոպայի եռակի չեմպիոն է»։

Հավաքված երիտասարդները նշեցին՝ բայց հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, որին վարչապետը արձագանքեց․ «Շատ մարդիկ կան, որ հրաժարվել են այս քաղաքացիությունից։ Ես ասում եմ, որ այդ մարդը Եվրոպայի եռակի չեմպիոն է, ՀՀ դրոշը 3 անգամ բարձրացրել է»։

Երիտասարդներն ասացին․ «Բայց այդ ֆիլմը նրա սպորտային կարիերայի մասին չէ։ Ի՞նչ ուղերձ են ստանալու։ Փակվում է «Հայ ասպետ» նախագիծը, մեր թագավորների մասին ֆիլմեր կարող են նկարել»։

Վարչապետն արձագանքեց․ «Ես եմ ինքս խնդիր դրել, որ մեր թագավորների մասին պրոյեկտ արվի, հայ ասպետը կանի, թե մեկ ուրիշը կանի, այլ խնդիր է»։

Վարչապետը հակադարձեց․ «Իմ ընկալմամբ ֆիլմը մարդու և չեմպիոնի մասին է, մենք ֆինանսավորել ենք այն հատվածը, որ մեր չեմպիոնի մասին է»։

Հիշեցնենք, որ «Մել» ֆիլմի ֆինանսավորման համար պետությունը հատկացրել է 20 միլիոն դրամ:

Վարչապետը հեռացավ, երիտասարդները շարունակում են իրենց նստացույցը։