Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել
Իրավունք

Գեղարքունիքում սպանության թելերը տանում են դեպի քրեական հեղինակություն Նորատուսցի Ալի՞կ

2017 թվականի հունվարի 7-ին Գավառում փոխմարզպետի 29-ամյա որդու՝ Հայկ Հակոբյանի սպանությունը նոր զարգացումներ է ստանում՝ խլելով նոր կյանքեր։

Նոյեմբերի 2-ին վաղ առավոտյան Սևան-Մարտունի ավտոճանապարհին հնչած կրակոցների հետեւանքով սպանվել է նույն մարզի բնակիչ, 40-ամյա Գուրգեն Հակոբյանը։ Չարագործները ճանապարհի մեջտեղում՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ինքնաձիգից կրակահերթ են արձակել նրա «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի դիմացի և ձախ կողային հատվածի ուղղությամբ, որի հետևանքով Գուրգեն Հակոբյանն ստացել է կյանքի հետ անհամատեղելի հրազենային բազմաթիվ մարմնական վնասվածքներ, իսկ ուղեւորը՝ ծնված 1962 ծնված տղամարդը վիրավորվել։ Գրում է «Փաստինֆո»-ն։ 

«ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի դիմացի և ձախ կողային հատվածում հայտնաբերվել է շուրջ 30 հրազենային գնդակային վնասվածք, իսկ ճանապարհի եզրից՝ 21 հատ պարկուճ: Ասել է թե՝ սպանությունը եղել է ծրագրված, թիրախային, ինչին չի խոչընդոտել նաեւ ավտոմեքենայում այլ անձի ներկայությունը։ Սա վկայում է, որ մարդասպանն ունեցել է անձնական թշնամանք տուժողի հետ, կամ էլ գործ ունենք պատվիրված սպանության հետ։ 

 

Աղբյուրի տեղեկություններով՝ սպանվածի ընտանիքը արդեն տեւական ժամանակ է, ինչ լարված հարաբերություններ ունի Գեղարքունիքի նախկին փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի ընտանիքի հետ։ Իսկ վերջիններս էլ, ինչպես հայտնի է, ազգակցական կապեր ունեն քրեական հեղինակություն համարվող Նորատուսցի Ալիկի հետ։

Նշենք, որ փոխմարզպետի որդու սպանության մեջ մեղադրվում է Մեխակ Հարությունյանը՝ նոյեմբերի 2-ին սպանված Գուրգեն Հակոբյանի զարմիկը։
2017 թվականին 29-ամյա երիտասարդի սպանությունից հետո զինված միջադեպերի պակաս չի զգացվել, բայց հաջողվել էր կանխել արյունահեղությունը, սակայն այս տարվա նոյեմբերի 2-ի սպանությունը նոր թափ տվեց երկու ընտանիքների թշնամությանը։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ սպանությունից հետո Մեխակ Հարությունյանի ընտանիքի անդամների եւ գույքի նկատմամբ անվտանգության միջոց էր կիրառվել։ Չնայած դրան՝ «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել էին սպանել նրան։

 

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ պատվերը տրվել էր քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի կողմից՝ ցանկանալով վրեժխնդիր լինել իր մորեղբոր որդու՝ Հայկ Հակոբյանի սպանության համար։ Սակայն սպանությունը ձախողվել էր, իսկ պատվերատուին հասնել նախաքննական մարմինը չկարողացավ եւ մեղադրանք առաջադրեց միայն սպանության փորձի անմիջական մասնակիցներին։

 

Մեկ այլ միջադեպ էլ տեղի ունեցավ արդեն դատաքննության ընթացքում՝ հենց դատարանի մոտ՝ 2018 թվականի հունիսին։ Նախ՝ լուր տարածվեց,որ Հայկ Հակոբյանի սպանության գործով նիստից առաջ Գեղարքունիքի մարզային ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտ կրակոցներ են հնչել՝ մեղադրյալի հարազատների կողմից։ Ասել է թե՝ նրանք զինված են գնում դատարան։ Հետագայում պարզվեց իրականությունը, որ իրականում սպանված Հայկ Հակոբյանի ազգականները ծեծել են ամբաստանյալ Մեխակ Հարությունյանի մորական պապին՝ Հայկասար Հակոբյանին՝ նույն ինքը Բորիկ Հակոբյանին, իսկ վերջինիս որդին՝ Գուրգեն Հակոբյանը, տեսնելով, թե ինչպես են հորը ծեծում, գնացել և բերել է որսորդական հրացանը, ապա՝ կրակել: Փաստորեն՝ այս միջադեպից մոտ մեկ տարի անց՝ Գուրգեն Հակոբյանը սպանվեց։

Այս հանցագործությունը դեռ բացահայտված չէ ու ոչ մեկի մեղադրանք չի առաջադրվել, սակայն Գեղարքունիքում արդեն իսկ այս սպանությունը կապում են Նորատուսցի Ալիկի հետ։ Ավելին, կանխատեսվում է, որ մյուս կողմը եւս ձեռքերը ծալած չի նստի ու կփորձի վրեժխնդիր լինել։

 

Աղբյուր` «Փաստինֆո»։