Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«27 բնակավայր Սյունիքում՝ դատարկման վտանգի առաջ․ կրթական «օպտիմալացման» մութ կողմը» (տեսանյութ) Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն ՄարուքյանUcom-ի Level Up+ փաթեթները՝ Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետովԳագիկ Ծառուկյանը հանդիպել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և անվանի մարզիկների հետ«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիրի ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա․ բժիշկներին հաջողվել է փրկել Մեզ սպասվում է 3 հրաշալի գարնանային օր, բայց ընդամենը՝ 3․ Սուրենյան (տեսանյութ) Իշխանությանը հաղթելու համար նախ նրան պետք է զրկել օրակարգը վերահսկելու և մթնոլորտ թելադրելու հաղթաթղթից, իսկ հետո ներկայացնել այլընտրանքը․ Աբրահամյան Սահմանադրության փոփոխությունը ոչ թե հայ ժողովրդի, այլ Ալիևի և Էրդողանի պահանջն է․ Մենուա ՍողոմոնյանՆիկոլի համար քվեարկողը Ալիևին է ձայն տալու. Արշակ Կարապետյան Տասը հազար դրամը արժանապատվության գին չէ. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչի վրա է հիմնված մեր խաղաղության մեր բանաձևը, և ինչու ժամանակակից աշխարհում այլ տարբերակ այլևս չի գործում. Ավետիք ՉալաբյանՎերաարդյունաբերականացում՝ որպես տնտեսության վերածննդի ճանապարհ Սոլիդ իշխանության ձևավորման հիմքը՝ սոլիդ ընդդիմություն. Վահե Հովհաննիսյան Պարենային անվտանգության վտանգված սահմանը «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 2025 թ․-ին շուրջ 33․2 մլրդ դրամ հարկ ու տուրք է վճարել պետությանը Ըստ նոր սոցհարցման` հունիսի 7-ից հետո Փաշինյանն այլևս չի լինելու երկրի վարչապետ. 3 ամսից Հայաստանը կունենա նոր Վարչապետ՝ Սամվել ԿարապետյանՄարզային դպրոցական ավտոբուսների մասին. Հրայր ԿամենդատյանՄինչ ոմանք ազատության մեջ հրաժարվում են իրենց խոսքերից ու գաղափարներից, մյուսները շարունակում են դրանց հավատարիմ մնալ նույնիսկ բանտում. Էդմոն ՄարուքյանԱրդյունաբերականացումն այն ուղին է, որով կլուծվեն թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային խնդիրները. վարչապետ Սամվել Կարապետյանը կիրագործի այն․ Նարեկ ԿարապետյանՀրապարակային պետք է ցույց տանք մեր uպառազինnւթյունը․ մեր հարևանները, հույս ունենք, որ դա չեն ընկալի որպես ագրեuիվության ցուցադրություն․ Փաշինյան
Քաղաքականություն

Հայ-ռուսական հարաբերությունները նոր դինամիկա են ստացել. Փաշինյանը հյուրընկալել է Սերգեյ Լավրովին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:

Իր ողջույնի խոսքում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ուրախ է ՌԴ արտգործնախարարին տեսնել Հայաստանում:

«Վերջին անգամ պաշտոնական այցով Երեւան եք եկել երկու տարի առաջ: Այս ընթացքում Հայաստանում բավական մեծ փոփոխություններ են տեղի ունեցել, որոնց արդյունքում մեր երկու երկրների հարաբերությունները նոր դինամիկա են ստացել:

 Իմ վարչապետ ընտրվելուց ի վեր ես բազմիցս հանդիպել են ՌԴ նախագահի, վարչապետի հետ: Վերջին 1,5 տարում հնարավորություն եմ ունեցել Երեւանում ընդունել ՌԴ նախագահին ու վարչապետին: Վերջերս Հայաստան այցելեց ՌԴ պաշտպանության նախարարը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Մեր հարաբերություններում կա նոր դինամիկա:
Վերջերս պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ հաջորդ տարի տեղի կունենա իմ պաշտոնական այցը Ռուսաստան: Դրանից հետո կկայանա ՌԴ նախագահի պաշտոնական այցը Հայաստան: Ուրախ եմ արձանագրել, որ ԵՏՄ-ում Հայաստանի նախագահությունը բավական արդյունավետ ստացվեց: Վերջերս Երեւանում տեղի ունեցած ԵՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որն աննախադեպ էր իր մաստտաբներով: Ես ուրախ եմ, որ մեր նախագահության ընթացքում պայմանագիր ստորագրեցինք Սերբիայի, Սինգապուրի հետ, ազատ առեւտրի պայմանագիր ստորագրեցինք Իրանի հետ, նաեւ Չինաստանի հետ»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը այս տարի կհասնի 2 մլրդ դոլարի:

Հայաստանի վարչապետը վստահություն հայտնեց, որ Լավրովի այցը նոր լիցք կտա հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին:

«Դուք վերջերս հայտարարել եք, ես նույնպես շատ մեծ լավատեսությամբ եմ նայում մեր հարաբերություններին»,-ասաց վարչապետը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին` ընդունելության համար` ընդգծելով Հայաստանի եւ Ռուսաստանի տնտեսական գերատեսչությունների սերտ համագործակցությունը: ՌԴ արտգործնախարարը հայտնեց նաեւ, որ հաջորդ տարի Հայաստանում ռուս-հայկական միջտարածաշրջանային համաժողով կանցկացվի:

Հատկանշական է, որ Լավրովը շփոթվեց եւ Փաշինյանին դիմեց «պարոն նախագահ»-ով:

ՌԴ նախագահն անդրադառնալով Հայաստանում նախորդ տարի տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին նշեց, որ դա չի խանգարել ապահովել երկու երկրների հարաբերությունների իրավահաջորդությունը, զարգացնել դաշնակցային հարաբերությունները:

Լավրովը հավելեց, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ սերտ շփումներ կան բոլոր ուղղություններով:  «Մենք ուրախ ենք, որ երկկողմ առեւտուրը զարգանում է: ՌԴ-ն Հայաստանի համար առաջատար գործընկեր է, թիվ մեկ ներդրողը: Համագործակցությունը ԵՏՄ-ում, ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում, իհարկե, գտնվում է մեր ուշադրության կենտրոնում, եւ մենք շնորհավորում ենք Հայաստանին ԵՏՄ-ում արդյունավետ նախագահության համար: Բառացիորեն երկու շաբաթից Բիշքեկում տեղի կունենա եւս մեկ կարեւոր իրադարձությունը՝ այս անգամ ՀԱՊԿ գագաթաժողովը, որտեղ կորոշենք մեր փոխգործակցությունը ռազմաքաղաքական անվտանգությանը վերաբերող հարցերում»,-ասաց Լավրովը: 

Հիշեցնենք` ՌԴ արտգործնախարարը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել երեկ` նոյեմբերի 10-ին: