Փաշինյանի վարկանիշը կտրուկ նվազել է. իշխանությունն անհանգստացած է
Վարչապետ Փաշինյանը վերջերս նորից սկսել է էլ ավելի հաճախակի սելֆիներ, լայվեր և «ժողովրդահաճո» այլ գործողություններ կատարել։
«Փաստ» թերթի տեղեկություններով, ի թիվս այլ հարցերի, պատճառն այն է, որ մոտ 10 օր առաջ վարչապետի սեղանին են դրվել սոցհարցումների թարմ տվյալներ։
Դրանք այնքան են զայրացրել վարչապետին, որ վերջինս հանձնարարել է ստուգել, և նոր հարցում են պատվիրել տեղի սոցիոլոգիական կազմակերպություններից մեկին, որը հանդիսանում է միջազգային կազմակերպության մասնաճյուղը Հայաստանում։
Ըստ մեր աղբյուրների, հարցումների տվյալները ներկայացվել են վարչապետի՝ փարիզյան այցից 2 օր առաջ. այդ հարցումներով հաստատվել են նախորդի տվյալները, ըստ որոնց, վարչապետի վարկանիշը տատանվում է մոտ 21-23 %-ի սահմաններում:
Հարցման մեջ եղել են տվյալներ այլ դեմքերի և գործիչների մասով, որոնք ուղղակի զայրացրել են Փաշինյանին, և նա էլ իր հերթին հանձնարարել է իր ամենից վստահելի մարդկանց՝ մտածել, վերլուծել և իրեն ներկայացնել անելիքների ծրագրեր, թե ինչ կարելի է անել՝ կանգնեցնելու վարկանիշի այդչափ արագ անկումը։
Ըստ այդմ, չի բացառվում, որ շուտով վարչապետը նախաձեռնի հանրությանը նոր, էլ ավելի հետաքրքիր տեսարաններով ապահովելու գործողություններ, քանի որ նախկինում արվածներն էլ իրենց նպատակին չեն ծառայում։




















Փոշիացնում են պետական միջոցները․ Նաիրի Սարգսյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող ա...
Team Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker Ar...
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
IDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասին
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Կարգավորող մարմինը նույնիսկ տեղյակ չէր, թե քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամա...
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց