Աննա Վարդապետյանին ես եմ առաջարկել այլեւս չշարունակել համատեղ աշխատանքը․ Ռուստամ Բադասյան
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն է իր արդեն նախկին տեղակալ Աննա Վարդապետյանին առաջարկել այլեւս չշարունակել համատեղ աշխատանքը, իսկ պատճառները մի քանիսն են: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանի աշխատանքից ազատմանը։
«Պատճառը հետեւյալն է. գիտեք՝ երկու ռազմավարություն ենք ընդունել՝ հակակոռուպցիոն եւ դատաիրավական։ Դատաիրավականի հիմնական պատասխանատուն նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանն է, հակակոռուպցիոնի մասով Սրբուհի Գալյանն է։ Եվ երկուսի մասով, ըստ էության, կառուցվածքային փոփոխություններ անելու անհրաժեշտություն է առաջացել նախարարությունում. վարչության, կառուցվածքային ստորաբաժանումների փոփոխություն։ Գիտեք նաեւ, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի մասին օրենքն է ընդունվել, որից հետո երկու վարչություն էլ է դուրս եկել նախարարության կազմից, այս ամենի կոնտեքստում մենք պետք է փնտրենք այն կառուցվածքը, որ առավել լավ է համապատասխանեցված չորս փոխնախարարով աշխատանքին։ Եթե նոր փոխնախարար պետք լինի, կարծում ենք, որ նա լրիվ այլ պրոֆիլի կլինի, քան տիկին Վարդապետյանն ուներ», ասել է Բադասյանը։
Նախարարը նաեւ նշել է՝ փոխնախարար Աննա Վարդապետյանի աշխատանքից դժգոհություն չի եղել։




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ