Սատանիստական կաթսայից ուտելիս են եղել եւ հիմա ոնց որ թե դեպրեսիայի մեջ են, որ գդալ չկա. Նիկոլ Փաշինյան
Մենք քաղաքականություն ենք որդեգրել, որ արվեստի բնագավառում պետք է այլ քաղաքականություն ունենանք եւ ֆինանսավորենք մշակույթը, քաջալերենք ստեղծագործական աշխատանքը ՀՀ–ում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ գրանտային ծրագրեր են իրականացվել, որտեղ «Հուզանք ու Զանգ» ներկայացումը եղել է 22 ծրագրերից մեկը։
«Հիմա ԿԳՄՍ նախարարությունը քննադատություններն հաշվի առնելով՝ այդ մեխանիզմը կատարելագործելու հետագա քայլերի մասին է մտածում, որպեսզի ոչ միայն թղթի վրա պատկերացում լինի ներկայացման մասին, այլեւ վիզուալ ինչ տեսարան է ունենալու»,– ասել է վարչապետը։
«Հրաժարական պահանջող մարդկանց մեջ մարդիկ կան, որ մեկը իրենց բեղերին շատ նայի, կարող է ասել՝ սատանիստական բեղեր են, եւ ոչ մեկը չի կարող հակառակն ապացուցել։ Եկեք չափորոշիչները հասկանանք, մշակենք»։ Օրինակ այնտեղ մարդիկ կան, նաեւ քաղաքական գործունեության մեջ հայտնի, որ նայում ես հայացքին եւ խոսացածին. կարող է լինել նման մեկնաբանություն, որ իրենք ոգեշնչվում են սատանայից, որովհետեւ կոռուպցիայից ավելի սատանիստական բան ես չեմ պատկերացնում, սեփական զինվորին եւ ժողովրդին թալանելուց ավելի սատանիստական բան ես չեմ ներկայացնում, եւ այդ շրջանակներում եղել են մարդիկ, որոնք հրաժարական չեն պահանջել, այլեւ այդ սատանիստական կաթսայից ուտելիս են եղել եւ հիմա ոնց որ թե դեպրեսիայի մեջ են, որ գդալ չկա, այդ գդալն ու ուտելու պրոցեսը չկա եւ իրենք դրանից զրկվել են»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ