Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ռուսաստանը 2025 թվականին գործարկել է շուրջ 100 ՄՎտ հզորությամբ նոր արևային կայաններ «27 բնակավայր Սյունիքում՝ դատարկման վտանգի առաջ․ կրթական «օպտիմալացման» մութ կողմը» (տեսանյութ) Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն ՄարուքյանUcom-ի Level Up+ փաթեթները՝ Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետովԳագիկ Ծառուկյանը հանդիպել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և անվանի մարզիկների հետ«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիրի ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա․ բժիշկներին հաջողվել է փրկել Մեզ սպասվում է 3 հրաշալի գարնանային օր, բայց ընդամենը՝ 3․ Սուրենյան (տեսանյութ) Իշխանությանը հաղթելու համար նախ նրան պետք է զրկել օրակարգը վերահսկելու և մթնոլորտ թելադրելու հաղթաթղթից, իսկ հետո ներկայացնել այլընտրանքը․ Աբրահամյան Սահմանադրության փոփոխությունը ոչ թե հայ ժողովրդի, այլ Ալիևի և Էրդողանի պահանջն է․ Մենուա ՍողոմոնյանՆիկոլի համար քվեարկողը Ալիևին է ձայն տալու. Արշակ Կարապետյան Տասը հազար դրամը արժանապատվության գին չէ. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչի վրա է հիմնված մեր խաղաղության մեր բանաձևը, և ինչու ժամանակակից աշխարհում այլ տարբերակ այլևս չի գործում. Ավետիք ՉալաբյանՎերաարդյունաբերականացում՝ որպես տնտեսության վերածննդի ճանապարհ Սոլիդ իշխանության ձևավորման հիմքը՝ սոլիդ ընդդիմություն. Վահե Հովհաննիսյան Պարենային անվտանգության վտանգված սահմանը «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 2025 թ․-ին շուրջ 33․2 մլրդ դրամ հարկ ու տուրք է վճարել պետությանը Ըստ նոր սոցհարցման` հունիսի 7-ից հետո Փաշինյանն այլևս չի լինելու երկրի վարչապետ. 3 ամսից Հայաստանը կունենա նոր Վարչապետ՝ Սամվել ԿարապետյանՄարզային դպրոցական ավտոբուսների մասին. Հրայր ԿամենդատյանՄինչ ոմանք ազատության մեջ հրաժարվում են իրենց խոսքերից ու գաղափարներից, մյուսները շարունակում են դրանց հավատարիմ մնալ նույնիսկ բանտում. Էդմոն ՄարուքյանԱրդյունաբերականացումն այն ուղին է, որով կլուծվեն թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային խնդիրները. վարչապետ Սամվել Կարապետյանը կիրագործի այն․ Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմել է Արդարադատության նախարարին

Սահմանադրական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, պաշտպան Արամ Վարդեւանյանը հաղորդում է ներկայացրել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի կողմից կարգապահական խախտում թույլ տալու վերաբերյալ՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթ հարուցել։ Այս մասին հաղորդում է Pastinfo.am-ն։

Հիշեցնենք, որ նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը 2 անգամ մերժել է Ռ. Քոչարյանի պաշտպանների միջնորդությունները՝ Քոչարյանին ազատ արձակելու հետ կապված։

Ռ․ Քոչարյանի պաշտպանը արդարադատության նախարարի ուշադրությունն է հրավիրել նաեւ դատավոր Ա․ Դանիելյանի կանխակալ վերաբերմունքի վրա։

Ռոբերտ Քոչարյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ամենքից շատ է շահագրգռված արդար դատով եւ նշել էր պոտենցիալ ազդեցության օբյեկտի բացակայությունը: «10 տարի անց ես չեմ կարող փոխել ԱԴ հայտարարելու մասին իմ հրամանը: Սա փաստ է, որից ես չեմ հրաժարվում: Հանդիպման փաստը նույնպես փաստ է: Չկա դրդապատճառ, չկա ներգործության սուբյեկտ: Այստեղ նստած մարդիկ իրենց թույլ չեն տա խնդրանքով դիմել որեւէ մեկին, որը կվիրավորի նրանց արժանապատվությունը: Ես ամոթից կմեռնեի, եթե ստիպված լինեի որեւէ մեկին խնդրել ռետուշավորել իր ցուցմունքները: Ֆեմիդայի կշեռքը ձեր ձեռքին է»,- հայտարարել էր Քոչարյանը: