ՃՈ ուժեղացված ծառայություն` Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիայի հրապարակում ճանապարհային ոստիկանության՝ մայրաքաղաքը սպասարկող 1-ին սպայական գումարտակի, ուղեկցող հատուկ վաշտի և ճանապարհապարեկային ծառայության բաժնի աշխատակիցներն են։ Նոյեմբերի 15-ին՝ ժամը 20-ին, կայացած հրահանգավորումից հետո նրանք ուժեղացված ծառայության անցան։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների խախտումների փաստերով կազմվեց 50 արձանագրություն։ Ճանապարհային ոստիկանները հայտնաբերեցին չորս մեքենա, որոնք շահագործվում էին առանց ԱՊՊԱ պայմանագրի։ Պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց երկու տրանսպորտային միջոց, որոնք վարած անձինք վարորդական իրավունքի վկայական չունեին։ Ճանապարհային ոստիկանների ուշադրության կենտրոնում էին նաև չթույլատրվող վայրերում կայանված մեքենաներ հայտնաբերելը։ Այս խախտման փաստերով կազմվեց երեք արձանագրություն։
Ուժեղացված ծառայություններն իրականացվում են անվտանգ երթևեկության ապահովման նկատառումներով՝ երթևեկության մասնակիցների կյանքին ու առողջությանը սպառնացող, նրանց նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող վարորդներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով։
Ճանապարհային ոստիկանության նմանօրինակ միջոցառումները կրում են պարբերական բնույթ։




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ