«Դանոսներ»՝ ՎԿ պետի վերաբերյալ.
«Փաստ» թերթի տեղեկություններով, ոչ խիտ, բայց «սև ամպեր» են կուտակվել ամենահնաբնակ պաշտոնյաներից մեկի՝ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանի գլխին, ով այդ ծառայությունը ղեկավարում է 2000 թվականից։
Հավելենք, որ Մնացականյանը նախորդ իշխանությունների այն սակավաթիվ կադրերից է, որին Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցներն անվերապահորեն ոչ միայն վստահում են, այլև հաճույքով հենց նրա ներկայացրած թվերն են մատուցում որպես «աննախադեպ հաջողություններ», որպեսզի կարողանան պահպանել «թավշյա կառավարության» վարկանիշը։
Կառավարության՝ թերթի աղբյուրի փոխանցմամբ, վերջին շրջանում մի քանի անգամ Մնացականյանի վերաբերյալ «դանոսներ» են հասցվել Փաշինյանին՝ ՎԿ նախագահին ներկայացնելով որպես անվստահելի և ոչ հավատարիմ գործիչ։
Սակայն, ինչպես փոխանցեց մեր աղբյուրը, իշխանության վերնախավում ատամներով պահում են Ստեփան Էդուարդիչին, ավելին, նման խոսակցություններ տարածողներին կառավարությունում հասկացրել են, որ իրենց համար ուրիշ թիրախ փնտրեն, քանի որ Մնացականյանի փորձառությունը կառավարությանը պետք է՝ հատկապես իրենց համար ցանկալի թվերը հնարավորինս արժանահավատ ներկայացնելու համար։




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ