Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Դոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ ՔՊ-ի հետ համագործակցության ոչ մի եզր այլևս չունենք. Վստահ եմ՝ մենք հաջորդ խորհրդարանում հաստատ լինելու ենք. Էդմոն ՄարուքյանՄեր երկրում՝ հազարավոր մարդիկ կանգնած են այս խնդրի առաջ․ Նարեկ ԿարապետյանԵՄ-ում չեն կարողացել համաձայնեցնել հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթը Ռուսաստանը մշակում է նոր հիպերձայնային զենք, հայտնել են Գլխավոր շտաբում Amazon-ը դարձել է ԱՄՆ ամենամեծ ընկերությունը տարեկան հասույթի գծով՝ առաջ անցնելով Walmart-իցԱջափնյակում տեղի ունեցած միջադեպով քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվելՄակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում Versace-ն ներկայացնում է Pivot պայուսակը. 3,300 դոլար արժողությամբ դասական պայուսակի նոր մեկնաբանությունըՓաշինյանը գրեթե ամեն օր ֆեյսբուքով սրտիկ է ցույց տալիս, ձեզ վերագրո՞ւմ եքՈչ ոք չի կարող չեղարկել Արցախյան նոր շարժման հնարավորությունը. Աննա ԿոստանյանՆորարար տեխնոլոգիաներով ուժեղացող Հայաստան. Ուժեղ ՀայաստանԱՄՆ-ը 3 օրում 68 ռшզմական բեռնատար ինքնաթիռ է տեղափոխել Մերձավոր Արևելք Մեզ ինչպիսի՞ ղեկավար է պետք․ հարցում Տավուշի մարզումԻրենց մեծ պարգևավճարներ, իսկ թոշակառուն ծախսելու տեղ չունի՞ և ծախսելու ձևը չգիտի՞«40 տարեկանում մայրանում եմ, անհամբեր սպասում եմ, թե երբ եմ նրան տեսնելու». Լիլի ՄորտոՃապոնիան մտադիր է խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ. Ճապոնիայի վարչապետՄենք մտածում էինք` լավ է կանգնած մեռնել, քան ծնկած ապրել Ադրբեջանի կազմում․ «Համահայկական ճակատ» ՇարժումԹրամփը դիտարկում է Իրանի միջուկային օբյեկտներին խոշոր hարված hասցնելու հնարավորությունը. ABC NEWSՖուտբոլիստները պայքարում էին մեկը մյուսի համար. «Նոա»-ի գլխավոր մարզիչ
Հասարակություն

Դաժան ու ողբերգական դեպք Նոր-Հաճնում. բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ եւ նրա 4 թոռնիկների դիերը

Կոտայքի մարզում, այսօր՝ նոյեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Աբովյանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր-Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարան, որտեղ հայտնաբերել են 5 քաղաքացու դի:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են այդ տան բնակիչներ, 77-ամյա Ժաննա Սիմոնյանի, 16-ամյա Էդուարդ Մ.-ի, 12-ամյա Սերինե Մ.-ի, 15-ամյա Տիգրան Ս.-ի եւ 14-ամյա Ժաննա Մ.-ի դիերը:

Աղբյուրի տեղեկություններով, մահացած բոլոր երեխաները Ժ. Սիմոնյանի թոռնիկներն էին: Մահացածներից երկուսը հայտնաբերվել են լոգարանում, 3-ը՝ ննջարանում: Երեխաների հայրն ու մայրն էլ բնակվում են Ուկրաինայում, սակայն ամուսնալուծված են, իսկ երեխաների խնամքը միշտ հոգացել է տատիկը եւ Հայաստանում գտնվող հորեղբայրը:

Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Ս. Քոլոյանի որոշմամբ ՀՀ քր-օր-ի 279 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակների դատաբժշկական: