Արդեն 70 տարի ոչ ոք չի համարձակվում կանգ առնել այս հյուրանոցում. սրա պատերը սարսափելի գաղտնիքներ են թաքցնում…
Բալթիկ ծովի ափամերձ տարածքի երկայնքով ավելի քան 4 կմ ձգվում է աշխարհի ամենամեծ հյուրանոցը, որն այդպես էլ չտեսավ նրանց, ում համար կառուցվել էր:
Հյուրանոցի մասին կպատմի EnterTrain-ը:
«Պրորա» հյուրանոցը գտնվում է գերմանական Ռյուգեն կղզում:
Հյուրանոցն ունի 10 000 համար, առավելապես՝ դեպի ծով տեսարանով, բայց ավելի քան 60 տարի շենքի կառուցումից հետո այնտեղ զբոսաշրջիկի ոտք չմտավ:

Հյուրանոցը կառուցվեց 1936-1939 թթ. «Ուժ ուրախության միջոցով» ծրագրի շրջանակներում, շինարարության վրա 9 000 մարդ աշխատեց: Այս մեծ շենքը կառուցվեց Հիտլերի հավատարիմներին լավ հանգստով ապահովելու համար:

«Պրորա» համալիրը բաղկացած է 8 նման շենքերից, որոնք գտնվում են լողափից 150 մ հեռու: Նացիստները պատրաստվում էին կառուցել ևս 4 այդպիսի հյուրանոց կինոթատրոններով, համերգասրահներով և տարածքով, ուր կարող էին կանգ առնել զբոսանավերը:

«Պրորայում» պետք է 20 000 հանգստացող տեղավորվեր: Հանգստավայրը պետք է ամենամեծը դառնար աշխարհում:

Ամեն համարում ենթադրվում էր դնել 2 մահճակալ, պահարան և սանհանգույց: Զուգարանները, լոգարանները և նախասրահներն ամեն հարկում էին: Նաև համալիրի կենտրոնում պետք է հսկայական շենք կառուցվեր, որը պատերազմի դեպքում հնարավոր լիներ հոսպիտալի վերածել:

Պատերազմի ընթացքում ռմբակոծությունների ժամանակ Համբուրգի շատ բնակիչներ թաքնվեցին «Պրորայի» բլոկերից մեկում: Ավելի ուշ այստեղ փախստականների տեղավորեցին:

Պատերազմից հետո «Պրորան» օգտագործեցին որպես Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության բանակի ռազմական դիրք:

Երբ Գերմանիան միավորվեց, հյուրանոցի մի մասն օգտագործվեց որպես Ռազմական տեխնիկական դպրոց: Այնտեղ նաև բալկանցի փախստականներ էին ապրում:

2001 թ. բլոկերից մեկը վերածեցին 400-տեղանոց երիտասարդական հոսթելի:

Գերմանական ռիելթորական ընկերություններից մեկը ծրագրում է մինչև 2022 թ. լիովին վերականգնել հանգստավայրը, որը կհամապատասխանի ժամանակակից բոոր պահանջներին:





















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...