Ադրբեջանի նախագահը այսօր կրկին զգուշացրեց մեզ, որ հանկարծ, ինչպես ժողովուրդն է ասում, «արխային չընկնենք»․ Արևմտյան Ադրբեջանի թեման փակված չէ, և իրենք վերադառնալու են Հայաստան․ Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բաքվում անցկացված «Մշակութային ժառանգությունը և վերադարձի իրավունքը» միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված իր ուղերձում, կրկին անդրադարձել է «Արևմտյան Ադրբեջանից» բռնի տեղահանված ադրբեջանցիների վերադարձի թեմային՝ մեղադրելով Հայաստանին՝ այդ տարածքներում ադրբեջանցիների մշակութային ժառանգությունը ոչնչացնելու մեջ։ Նա պնդել է, որ անհրաժեշտ է միջազգային իրավական գնահատական տալ «հայերի կողմից ադրբեջանցիների դեմ կատարված հանցագործություններին» և կոչ է արել միջազգային հանրությանը՝ աջակցել այդ գործընթացին։
Ադրբեջանի ղեկավարը կարևորել է Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների վերադարձի իրավունքի իրացումը՝ հղում անելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին, միջազգային դաշնագրերին ու կոնվենցիաներին։
Սիրելի հայրենակիցներ, Ադրբեջանի նախագահը այսօր կրկին զգուշացրեց մեզ, որ հանկարծ, ինչպես ժողովուրդն է ասում, «արխային չընկնենք»․ Արևմտյան Ադրբեջանի թեման փակված չէ, և իրենք վերադառնալու են Հայաստան։
Ալիևը սա առաջին անգամ չէ, որ ասում է․ այդ մտքերին մենք վաղուց ծանոթ ենք, իսկ ՀՀ իշխանություններն էլ մեզ մշտապես հորդորում են դրանց ուշադրություն չդարձնել։ Ըստ իրենց՝ այդ ուղերձները նախատեսված են ներքին լսարանի համար։
Ստացվում է՝ հենց այն մարդկանց համար, ովքեր, ըստ Ալիևի, պետք է «վերադառնան»։
Ուղղակի փորձեք հիշել՝ այս 5 տարվա ընթացքում մի բան եղե՞լ է, որ Ալիևը անոնսի ու հետո դա իրականություն չդառնա։
Սիրելի հայրենակիցներ, ես վստահ եմ, որ հնարավոր է խափանել Ալիևի ծրագրերը, սակայն դրա համար նախ պետք է թույլ չտանք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը վերընտրվի։ Եվ միայն այդ դեպքում Ալիևի ասածները կսկսեն չիրականանալ։
Այսպիսով, կամ բոլորս միասին պայքարում ենք ինքնիշխան Հայաստան ունենալու համար, կամ մեր հայրենիքը ադրբեջանացվում է




















ԱՄՆ-ը Թուրքիային չի առաջարկել ընդունել Մադուրոյին․ Ֆիդան
Երևանի Շտապբուժօգնությունը ձեռք է բերել 2025 թվականի արտադրության 7 նոր «Mercedes-Benz» մակնիշի շտապ...
Գյումրիից հիվանդին Երևան տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել և հայտնվել ձնակույտու...
Կրասնոյարսկի երկրամասում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է վիրավnրվել
2016 թ.-ից մինչև 2025 թ. հունվարի 1-ը սեփականատիրոջ միջոցներից ընկերության աշխատակիցներին տրամադրվել...
Նարե Գևորգյանի նոր ֆոտոշարքը
Ռուսաստանը չի ընդունի արևմտյան որևէ ռшզմական կnնտինգենտի ներկայություն Ուկրաինայում․ Մեդվեդև
Երբ ՀԷՑ-ը գտնվում էր Սամվել Կարապետյանի կառավարման ներքո, մենք շատ լավ կարողանում էինք գնահատել ռիսկ...
Դարձեք Հայաստանի 100 լավագույն ուսանողներից մեկը և 1 տարվա ուսման վարձը կստանաք որպես պարգևատրում. Գ...
Սամվել Կարապետյանը ֆինանսական աջակցություն է տրամադրել «Արցախն իմ սրտում» սոցիալ-բարեգործական հիմնադ...