Երբ այս ծերունին մահացավ, այս ավտոտնակը մնաց իր ժառանգներին. ահա, ինչ նրանք հայտնաբերեցին այնտեղ...
Մենք հաճախ չենք պատկերացնում՝ ինչ արժեքավոր իրեր ունենք:
EnterTrain-ի այս հոդվածի հերոս անգլիական Քար ընտանիքն էլ գաղափար չուներ սպասվող գանձի մասին:
Տարօրինակ ճգնավոր հորեղբայր Հարոլդից եղբորը և քրոջը ժառանգություն մնաց այդ թվում՝ խարխուլ ավտոտնակ:
Նախքան ավտոտնակի դռները բացելը՝ Քարերը ենթադրում էին, որ այնտեղ մի կույտ հնոտիք կտեսնեն, ինչպես հաճախ լինում է ծերունիների դեպքում:
Սակայն նրանք այնտեղ իսկական գանձարան հայտնաբերեցին:

Ավտոտնակում նոր տերերին սպասում էր ավտոմեքենա:
Պարզվեց՝ հորեղբայր Հարոլդն ամենաիսկական Bugatti ուներ, ընդ որում՝ Type 57S Atalante:
Մեր օրերում այդ հրաշքը մի քանի մլն դոլար արժե:

Bugatti-ի այդ մոդելը արտադրվել էր 43 օրինակով, դրանց հավաքումը վերջացել էր դեռևս 1937 թ.:
Էքսցենտրիկ ծերունու նմուշը հարուստ պատմություն ունի:
Մի ժամանակ դրա տերը բրիտանացի արիստոկրատ Ֆրենսիս Քերսոնն էր:

Նա մոլի մրցարշավորդ էր, բայց Bugatti-ն հիմնականում ավտոտնակում կանգնած էր, քանի որ նա մեծ ավտոպարկ ուներ:
Ավելի ուշ հազվագյուտ ավտոմեքենան մի քանի անգամ ձեռքից ձեռք անցավ: Հարոլդին այն անցավ 1955 թ.:

Իսկ 5 տարի անց արտոնագրի ժամկետի սպառման հետ կապված՝ նոր տերը այն ավտոտնակում թողեց, որտեղ մինչև վերջերս կանգնած էր:
Ըստ ամենայնի, Հարոլդը բավական կապված էր ավտոմեքենային:

Նրա իրերի մեջ ժառանգները շատ նամակներ գտան կոլեկցիոներներից, ովքեր ծերունուն աստղաբաշխական թվեր էին առաջարկել:
Սակայն մեքենան մինչև պապիկի մահը մնում էր ավտոտնակում նրան պատկանող դասական Aston Martin-ի հետ:

Ի վերջո ավտոմոբիլային աշխարհի լեգենդն աճուրդում վաճառվեց:
Ժառանգները դրա դիմաց 4 մլն դոլար ստացան:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...