Ի՞նչ գույք է ձեռք բերել Կոտայքի փոխմարզպետը և ի՞նչ եկամուտներ է հայտարարագրել
Կոտայքի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանի եկամուտների հանրագումարը 2018 թվականին կազմել է շուրջ 34 054 658 ՀՀ դրամ։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված՝ Ա. Ավետիսյանի՝ 2018թ. տարեկան հայտարարագրից։
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ եկամուտների վերոնշյալ հանրագումարից շուրջ 3 186 558 ՀՀ դրանը և 2 433 963 ՀՀ դրամը գոյացել են երկու տարբեր աշխատավարձերից։
Ստացված փոխառություններից (վարկեր) եկամուտները կազմել են 28 392 000 ՀՀ դրամ և 42 137 ՀՀ դրամ։ 2018թ. հարկային տարվա սկզբում փոխմարզպետի դրամական միջոցը կազմել է 63 720 ՀՀ դրամ, իսկ 2018թ. հարկային տարվա վերջում ոչ մի դրամական միջոց առկա չի եղել։
Հայտարարատու պաշտոնատար անձի հարկային տարում հանձնած կամ վերադարձած փոխառությունները բաժնում էլ նշված է, որ 2018թ. հարկային տարում հանձնվել է 200 000 ՀՀ դրամ, վերադարձվել՝ շուրջ 200 687 ՀՀ դրամ փոխառություն։
Հավելենք նաև, որ համաձայն ներկայացված տվյալների, Ա. Ավետիսյանը 2018թ. հարկային տարում 28 392 000 ՀՀ դրամով բնակարան է ձեռք բերել։
Առնակ Ավետիսյանը Կոտայքի փոխմարզպետի պաշտոնը ստանձնել է 2018թ. հունիսին։
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ