Մենք վախենում ենք կորցնել մեր ինքնությունը, մեր երկիրը, դրա արդյունքում իրականում կորցնում ենք․ Նիկոլ Փաշինյան
Շատ խորհրդանշական է, որ Իտալիա եմ ժամանել պաշտոնական այցի առիթով, բայց առայժմ գտնվում եմ բացառապես հայկական օրակարգի շրջանակներում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, Միլանի հայ համայնքի հետ հանդիպմանը ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք այստեղ եկանք Վենետիկից, որտեղ այցելեցինք Սուրբ Ղազար կղզի, Մխիթարյան միաբանությունը և ահա մեր երկրորդ հանգրվանը Միլանի հայկական եկեղեցին է։ Մենք կապ չունի՝ որ երկիր ենք գնում և ինչ օրակարգով, տեսնում ենք հայոց պատմության յուրօրինակ նմուշներ, հանդիպում մեր հայրենակիցների հետ։ Մեր այսպիսի սփռվածությունը ամբողջ աշխարհում մենք ընկալում ենք որպես մեր պատմական դժբախտության հետևանք, բայց այս նոր ժամանակներում մենք պետք է փորձ այդ դժբախտության հետևանքները դարձնել նոր առավելություն մեր ժողովրդի համար, որովհետև այն ուժը, որ մենք ունենք ամբողջ աշխարհում, այն կառուցողական ուժ է։ Սինգապուրի ամենահին եկեղեցին հայկական եկեղեցին է»,-նշեց նա։
Սա թերևս մեր ազգին բնորոշ ամենակարևոր գիծն է, եթե թարգմանենք սա ժամանակակից տերմինաբանությամբ գիտությունը, կրությունը և տեխնիկան պետք է դառնա մեր պետության և ժողովրդի առանցքային իմիջը»։
Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև Ավետարանից, հիշեց իր ֆեյսբուքյան գրառումը, պատմեց «Տասը մնասի» առակը ․ «Մի քանի օր առաջ ես իմ ֆեյսբուքյան էջում տեղադրել էի Ղուկասի «Տասը մնասի» առակը, որն, իմ կարծիքով, փոփոխությունների մասին է։
Ես միշտ փորձել եմ Ավետարանի մեջ գտնել ոչ միայն զուտ հոգևոր կամ կրոնական կյանքին, այլ նաև աշխարհիկ կյանքին առչվող իմաստներ։ Այս առակը փոփոխությունների մասին է, թե ինչ է լինում այն մարդկանց, այն ժողովուդրների հետ, որոնք վախենում են փոփոխություններից, որոնք վախենում են քայլ անելուց, վախենում են ունեցածը կորցնելուց»։
Նրա խոսքով՝ կառավարության ամենակարևոր առաքելությունն է կորցնելու վախը հաղթահարելու գործում մարդկանց օգնելը․
«Մենք անընդհատ այդ տրամաբանության մեջ ենք եղել, մենք անընդհատ վախեցել ենք կորցնել, մենք այսօր էլ վախենում ենք կորցնել մեր ինքնությունը, մեր մշակույթը, մեր երկիրը, դրա արդյունքում իրականում կորցնում ենք և մեր պատմությունը բազմիցս ցույց է տվել դա։
Մենք չունեցողի կարգավիճակից, որից անընդհատ վերցվում է, պետք է փոխակերպվենք ունեցողի կարգավիճակին, որին անընդհատ տրվում է, իսկ սրա համար մենք չպետք է վախենանք ներդնել։ Մեր կառավարության ամենամեծ առաքելությունն այն է, որ օգնենք ինքներս մեզ կորցնելու վախը հաղթահարելու գործում»։




















Փոշիացնում են պետական միջոցները․ Նաիրի Սարգսյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող ա...
Team Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker Ar...
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
IDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասին
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Կարգավորող մարմինը նույնիսկ տեղյակ չէր, թե քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամա...
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց