Ամենամեծ բանը, որ դուք կարող եք անել Հայաստանի համար՝ ձեր հրաժարականն է. իտալահայ գիտնական
Որպես ՀՀ քաղաքացի ես ծարյահեղ մտահոգված եմ նոր իշխանությունների արտաքին եւ ներքին քաղաքականությամբ։ Կոչ եմ անում, որ ձեր կառավարությունը եւ անձամբ դուք հրաժարական տաք եւ հեռանաք։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20–ին, Միլանի հայ համայնքի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ասել հայազգի գիտնական, Միլանի եվրոպական ուռուցքաբանության ինստիտուտի աշխատակիցը։
Նրա խոսքով՝ մտահոգիչ է Հայաստանում տարվող ատելության քարոզը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Արցախի անվտանգության սպառնալիքները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է տիկնոջը. «Անընդհատ խոսվում է ատելության քարոզից, իսկ ո՞վ եւ որտե՞ղ է տանում այդ ատելության քարոզը։ Եթե Հայաստանում եղել են իշխանություններ, որոնց նկատմամբ ժողովրդի ունեցած միակ զգացումն ատելությունն է, իմ մեղքը ո՞րն է։ Մենք ո՞ւմ ենք ատելու կոչ արել, ընդհակառակը, մեր հեղափոխությունը եղել է սիրո եւ համերաշխության հեղափոխություն»։
Փաշինյանն անդրադարձել է նաեւ Արցախի հարցին. «Ասում են, որ Արցախի հարցում մենք չունենք ռազմավարություն, իսկ ո՞րն էր Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ռազմավարությունը։ Մեղրին տա՞լն էր ռազմավարությունը, թե այն էր, որ այսպես ասած, ինչպես իրենք էին բանակցում, Ադրբեջանի 7 շրջանները վերադարձնենք խաղաղության դիմաց, ո՞րն էր Սերժ Սարգսյանի ռազմավարությունը, որ Աղդամը մեր հայրենիքը չէ եւ հիմա նրանք մեզ մեղադրում են, որ մենք հող ենք վերադարձնում»։
Պետական ինստիտուտների կազմաքանդման մասին հայ համայնքի ներկայացուցչի դիտարկմանը՝ վարչապետն ասել է. «Եթե պետական ինստիտուտ ասելով նկատի ունեք կոռուպցիան, այո, ինստիտուտը քանդված եւ ջախջախված է, եւ այդ ինստիտուտի ողնաշարը ջարդված է Հայաստանի Հանրապետությունում։ Եթե ատելություն ասելով նկատի ունեք մեր այն պնդումը, թե գողացված մինչեւ վերջին կոպեկը վերադարձվելու է, այո վերադարձվելու է։ Իտալիայում այսօր թաքնված են ամենահայտնի կոռուպցիոներները եւ որեւէ մեկը հույս չունենա, թե պլստալու է։ Հայաստանի Հանրապետության ձեռքը հասնելու է նրանց, չգիտեմ Վատիկանի, որ պադվալներում են թաքնված, վզներից բռնելու ենք հանենք, տանենք, կանգնեցնենք դատարանները եւ գողացված վերջին կոպեկը պետք է վերադարձնեն ժողովրդին. Ես հրաժարականի մասին մտածելու կարիք չունեմ այնքան ժամանակ, քանի ունեմ ՀՀ ժողովրդի վստահությունը, իսկ երբ որ չունենամ ժողովրդի վստահությունը, որեւէ մեկին չեմ թողնի նույնիսկ ակնարկի դրա մասին։ Վարչապետը, որը չունի ժողովրդի վստահությունը՝ անկախ անձերից, չարիք է երկրի համար, այնպես ինչպես կներեք, չարիք են եղել բոլոր ղեկավարները սկսած 1996 թվականից, երբ առանց ժողովրդի վստահության տիրացել են իշխանությանը։ Մեր օրոք այդպիսի իշխանություն եւ այդպիսի իրավիճակ չի՛ լինելու»։




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ