Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Փաշինյանը Հայաստանի դեմ ցուցմունք է տալիս, որ կոնֆլիկտ է հրահրել». էդմոն Մարուքյան Հավատում եմ, որ մեր իմաստուն ժողովուրդը կատարելու է ճիշտ ընտրություն և մենք բոլորով միասին կառուցելու ենք մեր երազանքների ուժեղ Հայաստանը․ Հիշամ Թամազյան Ռուբեն Ռուբինյան, քեզ խելոք պահի, ջահել տղա ես․ սովորի՛ր լսել մեծերին, այ տղա․ Ալիկ ԱլեքսանյանՆորանկախ Հայաստանի առաջին եկեղեցին Տաշիր քաղաքի մայր եկեղեցին է, որի կառուցման մեկնարկը  Սամվել եւ Կարեն Կարապետյան եղբայրները տվեցին դեռ հեռավոր 90-ականներինԲնակարանը միայն չորս պատ չէ․ այն արժանապատիվ կյանք էՆիկոլին մի ժամանակ չէի հավանում, հիմա հավանում եմ․ քաղաքացի5-ամյա համագործակցության հուշագիր՝ «Թովմասյան» հիմնադրամի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է Պայքարելով Սամվել Կարապետյանի ազատության համար` մենք պայքարում ենք Հայաստանի ազատության համարԻշխանությունները պառակտում են հասարակությունը, սակայն դրանով ընդդիմությանը մղում են միավորվելու․ Էդմոն ՄարուքյանՈւժեղ առաջնորդ ունենալը երազանք է, իսկ թույլը՝ անեծք․ Գառնիկ Դավթյան«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր ՄիքայելյանԸնտրություններին ձայն տալիս մտածենք ում եք ընտրելու՝ նիկոլ֊ալիև տանդեմին, թե՞ ազգային իշխանությունԵրևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը Անկախության հռչակագրի չեղարկումը հավասար է Հայաստանի Հանրապետության կործանմանը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականով ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններԻրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանՊետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն Մանվելյան
Հասարակություն

Միրգն ու բանջարեղենը թանկացել են, անմասն չեն մնացել նաև առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ

Հայաստանի սպառողական շուկայում որոշ ապրանքատեսակների առումով այս տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է գների աճ, ինչի մասին վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները, որոնք վերաբերում են հանրապետությունում հունվար-հոկտեմբերին սպառողական գների ինդեքսին։ 

Դիտարկելով ներկայացված տվյալները՝ նկատենք, որ որոշ ապրանքատեսակների գները, ինչպես նախորդ ամիսներին, հոկտեմբերին ևս շարունակել են բարձրանալ։ 

Մի շարք ապրանքատեսակներ, այնուամենայնիվ, գրեթե նույն տեմպով շարունակել են գնանկումը։ 

Չնայած նախորդ ամիսների նույն ժամանակահատվածների համեմատ մի քանի ապրանքատեսակի առումով գնաճ էր գրանցվել, բայց հոկտեմբերի կտրվածքով դրանք ավելի ցածր գնով են վաճառվել։ 

Նկատենք, որ սպառողական գների ինդեքսը, ընդհանուր առմամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ հոկտեմբերի համեմատ ավելացել է 0,9 տոկոսով։ 

Հիմք ընդունելով ներկայացված տվյալները՝ դիտարկել ենք նախ առաջին անհրաժեշտության ապրանքները, որոնց թվում են սննդամթերքի որոշ տեսակներ։ 

Այս տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքի՝ առաջին անհրաժեշտության որոշ տեսակների գները բարձրացել են, ավելին՝ որոշ դեպքերում նախորդ տարվա համեմատ արձանագրված աճը էական է եղել։ 

Սննդամթերքի շուկայում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է գների 0,1 % աճ։ 

Առանձնացնելով տեսակները, ընդգծենք, որ հացաբուլկեղենի և ձավարեղենի շուկայում գների 3,5 % աճ է գրանցվել, բրինձը թանկացել է 3 %-ով, ալ յուրի և այլ ձավարեղենի շուկայում գների աճը կազմել է 4,5 %։ 

Հացը թանկացել է 3,7 տոկոսով, իսկ մակարոնեղենը՝ 7,6։ 

Ի տարբերություն նշված ապրանքատեսակների, հետաքրքիր պատկեր է մսի շուկայում։ 

Այս շուկայում, ընդհանուր առմամբ, գների 3 % նվազում է արձանագրվել, թեպետ կան տեսակներ, որոնց պարագայում թանկացում է գրանցվել։ 

Մասնավորապես, թռչնամսի գինը (հավ, հնդկահավ և այլ ընտանի թռչուններ) 0,2 %-ով բարձրացել է, իսկ գառան, ոչխարի և այծի մսի շուկայում գնաճը կազմել է 4,1 %։ 

Զուգահեռ՝ տավարի և հորթի միսը էժանացել է 5,4%-ով, իսկ խոզի մսի պարագայում 14 % գնանկում է արձանագրվել։ Ձկան և ծովամթերքի որոշ ապրանքատեսակների գները ևս նվազել են։ Այս շուկայում 3,7 % գնանկում կա։ 

Մասնավորապես, ձկան գինը 4,6 %-ով է նվազել, իսկ սառեցված ձուկը 0,1 %-ով թանկացել է։ 

Այդուհանդերձ, թարմ կամ պաղեցրած ծովամթերքի շուկայում 19,6 % գնաճ կա։ Կաթնամթերքի, պանիրի ու ձվի շուկայում 2,2 %-ով գների նվազում է արձանագրվել։ 

Սակայն պահածոյացված կաթի շուկայում արձանագրվել է 1,7 գնաճ, իսկ յուգուրտի, մածունի շուկայում կա 1,1 տոկոս գնաճ։ 

Պանրի և կաթնաշոռի գները նվազել են 3,5%ով, ձուն՝ 3,8%-ով, յուղերը՝ 5,5%-ով, կարագը՝ 5,8-ով, բուսական յուղերի և մարգարինի շուկայում էլ գների 2,9 % նվազում կա։ 

Նույնը չենք կարող ասել բանջարեղենի և մրգի շուկայի մասին։ Մրգի շուկայում արձանագրված գնաճը 8,3 % է։ 

Թարմ կամ պաղեցրած մրգերի շուկայում 9,2 % աճ կա։ Բանջարեղենի շուկայում ևս գնաճ է արձանագրվել, թեպետ նկատենք, որ 2019թ. սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ այս շուկայում 4 տոկոս գնանկում էր արձանագրվել։ 

2019թ. հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի նկատմամբ գնաճը կազմել է 9,3 %։ Կան որոշ տեսակներ, որոնց պարագայում անգամ 14 % աճ է գրանցվել։ 

Իսկ ահա չորացրած բանջարեղենի, այլ պահածոների կամ մշակված բանջարեղենի շուկայում գները 3,6%-ով նվազել են։ 

Գնաճ է գրանցվել նաև կարտոֆիլի շուկայում՝ նախորդ տարվա համեմատ 17,8%։ Իսկ ահա քաղցրասերներին հետաքրքրող շուկայում հիմնականում գնանկումներ են։ 

Շոկոլադի շուկայում 2,3% գների նվազում կա, մրգախյուսերի, մարմելադի, մեղրի գները 0,2 %-ով են նվազել, հրուշակեղենը՝ 3,5%-ով։ 

Ոչ ալկոհոլային խմիչքների դեպքում, ընդհանուր առմամբ, չնչին՝ 1% գնանկում կա, սուրճը՝ 2%-ով, իսկ թեյը 1,3%-ով է նվազել։ 

Զովացուցիչ ըմպելիքների շուկայում արձանագրվել է 2,4 տոկոս գնաճ, հանքային և աղբյուրի ջրի առումով ևս գնի չնչին բարձրացում կա։ 

Ալկոհոլային խմիչքներից օղին թանկացել է 3,4 տոկոսով, նույնքան թանկացում է գրանցվել նաև սպիրտային խմիչքների և լիկյորի շուկայում։ 

Գինու շուկայում 9,7 տոկոս գնաճ կա։ Առանձնացված տեսակներից է խաղողի գինին, որտեղ ինչպես 2019թ. սեպտեմբերին, այնպես էլ 2019թ. հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածների համեմատ 2,5 տոկոս գնաճ է արձանագրվել։ 

Թնդեցված գինին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ թանկացել է 2 տոկոսով, թեպետ սեպտեմբերին այդ ցուցանիշը 1% էր։ 

Ի տարբերություն վերոնշյալ խմիչքների, գարեջրի շուկայում գրանցված թանկացումը ավելի քիչ է՝ կազմել է 0,6%։ 

Ծխախոտային արտադրատեսակների շուկայում 7,6 տոկոս գնաճ կա։ 

Հավելենք, որ սպառողական գների ինդեքսի հաշվարկման համար ամենամսյա դիտարկումը կատարվում է Երևանում և հանրապետության 10 մարզերում սահմանված մեթոդաբանության համաձայն։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ