Վանեցյանի ոչ բոլոր պատասխաններն էին ուղղված ներքին լսարանին. քաղտեխնոլոգ
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի որոշ հայտարարություններ նախօրեին տված հարցազրույցում ուղղված չէին ներքին լսարանին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բալդալյանը։
Բալդալյանը նկատեց, որ թեեւ Վանեցյանը քաղաքական շատ հարցերի չցանկացավ պատասխանել, այնուամենայնիվ պատասխանեց «Սորոսի գրասենյակի» մասին հարցին։
Բալդալյանը չի բացառում, որ առաջիկայում Վանեցյանը կարող է զբաղվել քաղաքականությամբ։
«Չեմ կարող գուշակություն անել, բայց մի բան հստակ է, նրա ԱԱԾ տնօրենի պաշտոնի հրաժարականի տեքստը ընդգծված քաղաքական փաստաթուղթ էր եւ այդ հրաժարականի տեքստը ոնց որ նախկին մասնագիտական գործունեությանը վերջակետ դնելու եւ նոր գործունեության մեկնարկն ազդարարող փաստաթուղթ էր եւ դա ենթադրում է, որ չի բացառվում, որ կարող է զբաղվել քաղաքականությամբ եւ ոչ թե գյուղապետ կամ քաղաքապետ, այլ շատ ավելի բարձր»,– ասաց Բալդալյանը։
Ըստ քաղտեխնոլոգի Վանեցյանը քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ վարկանիշ ունի հասարակության շրջանում։
«Իմ դիտարկումներով՝ վարչապետի վարկանիշից բարձր չէ, բայց, այնուամենայնիվ, ցածր վարկանիշ չէ։ Քաղաքական գործունեություն սկսելու համար անհրաժեշտ են որոշակի ռեսուրսներ, մասնավորապես՝ ինտելեկտուալ ռեսուրս, որոնք քաղաքական գործընթացը կաշխատեցնեն։ Անհրաժեշտ են նաեւ մեդիա ռեսուրսներ եւ ֆինանսական ռեսուրս։ Պարտադիր չէ, որ ֆինանսական աղբյուրը լինի Հայաստանում։ Հայաստանում իշխանությունների ձեւավորման գործընթացում կարեւոր հանգամանքներից է նաեւ, որ դու ունենաս աշխարհաքաղաքական մեկ կենտրոնի աջակցությունը՝ բացահայտ կամ ոչ բացահայտ։ Այս բոլոր ռեսուրսները հանրագումարի բերելով՝ այո, նա կարող է ՀՀ–ում քաղաքական գործունեություն իրականացնել»,– ասաց քաղտեխնոլոգը։
Բալդալյանի կարծիքով՝ հետագայում իրավիճակը երկրում ավելի է թեժանալու։
«Շատերը Հայաստանը առանձին են դիտարկում՝ առանց նայելու, թե Հայաստանի կողքերն ինչ քաղաքական զարգացումներ են տեղի ունենում։ Ռուսաստանը փորձելու է իր դիրքերն ամրապնդել նաեւ Հայաստանում, որովհետեւ ինչքան էլ Հայաստանի վարչապետը նշի, որ հայ–ռուսական հարաբերությունները փայլուն են, իրականում փայլուն չեն, կան որոշակի խնդիրներ։ Վերջերս սկսել ենք մեսիջներ լսել ռուսական կողմից, որ Ռուսաստանը փորձում է իր դիրքերն ավելի ամրապնդել Հարավային Կովկասում, մասնավորապես՝ խաղաղապահ զորքեր, ռուսական զորքեր տեղակայելու մասին, իսկ եթե ասում են՝ դիրքերի ամրապնդում, դա նշանակում է քաղաքական գործընթացների էլ ավելի ակտիվացում։ Իսկ այդ գործընթացները եթե ակտիվանում են, շատ հնարավոր են, որ դրանք հանգեցնեն իշխանափոխության գործընթացի։ Դրանից ելնելով ենք ասում, որ Հայաստանում շատ հեշտ ու հանգիստ այս ժամանակահատվածը չի գնա մինչեւ 2023 թվականի դեկտեմբեր, կարող է՝ քաղաքական գործընթացներ տեղի ունենան, դա չի նշանակում, որ իշխանափոխություն կլինի, բայց նաեւ չի բացառվում դա»։




















Փոշիացնում են պետական միջոցները․ Նաիրի Սարգսյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող ա...
Team Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker Ar...
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
IDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասին
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Կարգավորող մարմինը նույնիսկ տեղյակ չէր, թե քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամա...
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց