Որքա՞ն է կազմել Սյունիքի փոխմարզպետի եկամուտը, ի՞նչ գույք է վաճառել
Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանի եկամուտների հանրագումարը 2018 թվականին կազմել է 5 572 100 ՀՀ դրամ։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված՝ Ն. Բաբայանի՝ 2018թ. տարեկան հայտարարագրից։
Էթիկայի հանձնաժողովի կողմից հրապարակված տվյալների համաձայն, վերոնշյալ եկամուտը գոյացել է աշխատավարձերից, ինչպես նաև գույքի վաճառքից։
Աշխատավարձերից ստացած եկամուտը համապատասխանաբար կազմել է 942 000 ՀՀ դրամ և 3 530 100 ՀՀ դրամ։
Գույքի վաճառքից ստացած եկամուտը կազմել է 1 100 000 ՀՀ դրամ։ Փոխմարզպետի դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 5 000 000 ՀՀ դրամ, իսկ 2018թ. հարկային տարվա վերջում ավելացել է՝ կազմելով 6 500 000 ՀՀ դրամ։
2018թ.-ին Նարեկ Բաբայանը 1 100 000 ՀՀ դրամով վաճառել է «TOYOTA VITZ» մակնիշի ավտոմեքենան։ Ն. Բաբայանը Սյունիքի փոխմարզպետն է 2018թ. հունիսից։
Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ