Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանում աղքատության ցուցանիշը նվազելու փոխարեն, աճել են պետական պարտքն ու կառավարության պարգևավճարները. Աշոտ ՄարկոսյանԱնընդունելի է, երբ քրիստոնեության օրրանում և աշխարհի հնագույն եկեղեցիներից մեկի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ այսօր իրականացվում են բիրտ հարձակումներ․ Ռոբերտ ԱմստերդամԵրբ կրթական փոփոխությունը սկսվում է դասարանիցԻմ վերաբերմունքը Ադրբեջանից գնված նավթամթերքին․ Վահե Դարբինյան Ինչո՞ւ պետության միջոցները չեն հասնում թոշակառուներին. Ավետիք ՉալաբյանՉե՛նք լինելու չոքած, խաղաղության հասնելու ենք` հավասարը հավասար դիրքերից. Նարեկ Կարապետյան Գիտեր, որ կխփեմ նավթամուղին, գիտեի՞ք, որ նախարարի պաշտոնից դրա համար հանեցին Դեկտեմբերի 22-ը Էներգետիկի մասնագիտական տոնն էԳաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերըՓաշինյանը թիրախավորում է Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան պաշտոնյաներին. Սլովակիայի Ազգային Խորհրդի պատգամավոր Ֆրանտիշեկ Միկլոշկոյի հայտարարությունը՝ Սլովակիայի ԱԽ նախագահին և խորհրդարանին Թույլ կառավարման պատճառով բարձրանում են գները. «Մեր ձևով» ժողովրդական շարժումՆիկոլ Փաշինյանի թույլ և աղմկոտ ղեկավարության արդյունքում պետական պարտքը կրկնապատկվել է. Նարեկ ԿարապետյանՀայրենիքին հավատարմորեն ծառայած մարդիկ այսօր մոռացված են պետության կողմից․ Դավիթ ՀակոբյանԹոշակառուներին կանգնեցրել են փաստի առաջ․ Ցոլակ Ակոպյան Փաշինյանը ամեն օր ոտնահարում է ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները. Էդմոն ՄարուքյանԹրամփը հետ է կանչում ԱՄՆ դիվանագետներին աշխարհի շուրջ 30 երկրից, այդ թվում՝ Հայաստանից. AP Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ի վերջո մեր երկրում Մայր Աթոռի դռանը քացի տվող սոցիո՞ւմն է հաղթելու, թե՞ հայկական Հայաստանի արժանապատիվ հասարակությունը. Վահե Հովհաննիսյան ԱՄՆ դեսպանին հետ կկանչեն, Փաշինյանը մտահոգ է Փաշինյանական իշխանությունը նոր արշավ է սկսելու ԶԼՄ-ների դեմ
Քաղաքականություն

«Հարազատներիս հրավիրել էի խաշի, վճարեցի 290 հազար դրամի կարգի գումար». Արարատ Միրզոյան

Երեկ առավոտյան հարազատներիս հրավիրել էի խաշի։ Հավաքույթի ավարտին վճարեցի 290 հազար դրամի կարգի գումար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը` անդրադառնալով իր մասին Նարեկ Սամսոնյանի գրառմանը:

«Սիրելիներս, տարեդարձիս առիթով երեկ առավոտյան հարազատներիս հրավիրել էի խաշի։ Հավաքույթի ավարտին վճարեցի 290 հազար դրամի կարգի գումար։

Գրառման հեղինակը ոչ թե սխալ տեղեկություններ ունեցող մի քաղաքացի է, այլ էժանագին խաբեությամբ և մանիպուլիացիայով մեր քաղաքական թիմին վարկաբեկելու համար ջանք չխնայող մեկը՝ կարծեմ ինչ֊որ ՀԿ ղեկավար, "Անտիֆեյք" կայքի հիմնադիր ու քաղաքական առաջնորդության հայտ ներկայացնող մեկը։

Գրառման մեջ կասկած է հայտնվում, թե ինչպես ես այդ հաշիվը կարող էի վճարել՝ ապրելով միայն աշխատավարձով։ Դե ինչ, եթե դա է հույսներդ՝ մեզ կապել ինչ֊որ կոռուպցիոն ապօրինի եկամուտների հետ, ապա ձեր գործն ավելի անհույս է և դուք ավելի անճար, քան ինձ թվում էր։

Նաև պնդում է արվում, թե ես այդպիսի բան ինձ նախկինում չէի կարող թույլ տալ, ու անգամ իմ ապառիկները չէի կարողանում փակել։ Ասեմ, որ մինչև ԱԺ պատգամավոր ընտրվելը ես շատ բարձր վարձատրվող աշխատանքներ եմ ունեցել։ Ասենք՝ այժմյան աշխատավարձիս շուրջ կրկնակին։ Իսկ ապառիկի վերաբերյալ կատակս կարող եք գտնել ԱԺ համապատասխան նիստի տեսագրությունում՝ ասում եմ, որ ես մոռացել էի վճարել ՃՈ տուգանքը, ինչի համար էլ հաշիվներս սառեցվել էին։ Այս թեման այլ լույսի ներքո ներկայացնողներն ուղղակի էժանագին և անպատիվ խաբեություն են անում։

Ավելորդ եմ համարում ասել, որ սույն օգտատերը ստիպված պիտի լինի ապացուցել նաև իմ պլանքյաշ լինելը։

Ինչ վերաբերում է ռեստորանների ցանցին, որի անունը դեռ չեմ նշում, կարծում եմ այդ ընկերությունը պետք է հրապարակավ ներողություն խնդրի հաճախորդի տվյալների հրապարակման համար և հանուն իր իսկ բարի համբավի պարզի իր ներսում այդ հրապարակման աղբյուրը։

Հ.Գ. Քննարկման առարկա գրառումը՝ առաջին երկու մեկնաբանության մեջ։

Հ.Հ.Գ. Սա իհարկե չփչացրեց այն ջերմ զգացումը, որն ունեցա ձեր շնորհավորանքներից, բարեմաղթանքներից, ոգևորող և միաժամանակ պարտավորեցնող խոսքերից։ Անչափ շնորհակալ եմ»,- գրել  է նա:

Նշենք, որ Նարեկ Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.          «Ուրեմն Միրզոյան Արարատը ոչ միայն էնքան չկա, որ խաշ պատիվ տա իրա մոտիկներին ու պատրաստ լինի գլուխը բարձր ասի` «արել եմ լավ եմ արել էս էլ ծախսածիս սկզբնաղբյուրը», այլև էնքան ցածր ա, որ էդ ռեստորանի տնօրինության հետ ընկած ման ա գալիս թե ով ա իրա հաշվի մասին ինձ բան ասել: Խառնել են մատուցողներ, մենեջերներ և այլ մարդիկ: Էս դիլետանտները էն կարգի դիլետանտ են, որ անգամ ռեստորանի անունը ծակեցին իրանց հիմար պահվածքով: Ռեստորանի անունն էլ չեմ գրում զուտ ինձ զանգած ու վախեցած հարցեր տվող մարդու խաթր, բայց էդ մարդուն խնդրել եմ էդ ռեստորանի տնօրինությանը փոխանցի իմ ասածներն ու հեռախոսիս համարը: Նենց չանեք, որ սկսեմ ձեր ներքին խոհանոցը ժամանակից շուտ հետաքննական նյութ սարքեմ ու ասեմ հենց դուք ձեր սեփականատերերով իշխանափոխությունից հետո լիքը հարցերի եք պատասխանելու:
Էս չե՞ք արա!!!»: