Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ Վարդևանյան
Սպորտ

Հակոբ Սերոբյանը՝ Կոտբուսից․ Գոհ եմ տղաների արդյունքներից, ավելին չէի կարող պահանջել

Գոհ եմ տղաների արդյունքներից, ավելին չէի կարող պահանջել: Դժգոհ եմ միայն Արթուր Դավթյանից: Ինչ վերաբերում է վարկանիշներին, առանձին գործիքներում այլեւս հնարավորություն չունենք:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Գերմանիայից ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը՝ մեկնաբանելով Կոտբուս քաղաքում ավարտված սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարում Հայաստանի 4 ներկայացուցիչների մրցելույթները:

«Շատ լավ եմ գնահատում տղաների արդյունքները: Այստեղ ուժեղ պայքար էր գնում: Օրինակ՝ Արթուր Ավետիսյանն իր միավորներով չնչին տարբերությամբ զիջեց Օլիմպիական խաղերի ոսկե մեդալի արդյունքին: Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանն արել են ամեն ինչ իրենց ներկայիս հնարավորությունների չափով: Բոլորն էլ շատ լավ մասնակցեցին, բացի Արթուր Դավթյանից: Թե ինչու վատ հանդես եկավ Արթուրը, չեմ կարող ասել: Նա ավելի լավ կպատասխանի: Օրինակ՝ առանձին գործիքների վրա նրան փորձարկում էինք: Հենացատկում շատ վատ մասնակցեց, դժգոհ եմ: Ամեն դեպքում Արթուրն ունի անվանական օլիմպիական ուղեգիր եւ կարեւոր է, որ նա Տոկիոյում հենացատկում շատ լավ հանդես գա»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի խաղարկության փուլերը վարկանիշային են Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար: Անդրադառնալով վարկանիշային միավորներին եւ ուղեգրերի հնարավորություններին, գլխավոր մարզիչի խոսքով՝ հնարավորությունները չկան:

«Օլիմպիական ուղեգրի համար միավորներ վաստակեցինք, բայց գործնականում հնարավորություններ չունենք: Առանձին գործիքերի վրա պետք է չեմպիոն ունենայինք, որ բարձր վարկանիշային միավորներ վաստակեինք օլիմպիական ուղեգրի համար ու լրացնեինք բաց թողած նախորդ աշխարհի գավաթի փուլերը: Առանձին գործիքներում այլեւս շանս չունենք ուղեգիր նվաճելու: Պետք է այստեղ չեմպիոն դառնայինք , որ իմաստ լիներ՝ գնայինք Մելբուրն՝ աշխարհի գավաթի փուլին, այնտեղ էլ չեմպիոնի կոչում նվաճեինք, Բաքուն բաց թողնեինք ու վերջին՝ Դոհայի փուլում նորից չեմպիոն դառնայինք, որ ուղեգրին մոտ լինեինք: Ասյինքն՝ առանձին գործիքներում աշխարհի գավաթի փուլերում պետք է 3 չեմպիոն ունենայինք, որ բարձր միավորներ վաստակեինք օլիմպիական ուղեգրի համար: Կմասնակցենք Ավստրալիայի աշխարհի գավաթի փուլին: Այնտեղ կուզեմ կրկին Արթուր Ավետիսյանը ուժերը փորձի, նա երիտասարդ է եւ իրեն արդարացնում է»,- նշեց Հակոբ Սերոբյանը:

Հայ մարմնամարզիկներից օլիմպիական ուղեգիր ունի միայն Արթուր Դավթյանը: Եվրոպական երկրորդ խաղերի չեմպիոնը օլիմպիական ուղեգիրը նվաճել է Շտուտգարտում անցկացված աշխարհի առաջնությունում հոկտեմբերի 8-ին՝ բազմամարտում զբաղեցնելով 9-րդ տեղը: Ուղեգիրն անվանական է: Տոկիո2020-ում Դավթյանը հանդես կգա հենացատկի վարժությունում:

 Լուսինե Շահբազյան