Զորամասն ինքնակամ լքած զինծառայողը դատական հայց կներկայացնի ՌՈ պետի եւ Արծրուն Հովհաննիսյանի դեմ
Հոկտեմբերի 20-ին Կապանի զորամասից ինքնակամ հեռացած զինծառայող Էրիկ Գասպարյանի ներկայացուցիչը դատական հայց կներկայացնի ՀՀ Ռազմական ոստիկանության պետի եւ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի դեմ: Այս մասին NEWS.am-ին հայտնել է զինծառայողի փաստաբան Հայարփի Սարգսյանը` նշելով, որ խոսքը վերաբերում է ՌՈ պետի եւ Արծրուն Հովհաննիսյանի արտահայտություններին, որոնք ոչ միայն զրպարտություն են պարունակում, այլեւ կարող են իրական հետեւանքներ առաջացնել:
«Միանշանակ իրավական գնահատական պետք է տրվի ոչ միայն Ռազմական ոստիկանության պետի, այլ նաեւ Արծրուն Հովհաննիսյանի արտահայտություններին: Ես այստեղ ավելի շատ քրեական տարրեր եմ տեսնում, քանի որ այս արտահայտությունները, որոնք արվել են կարող են ինքնավնասման հետեւանքներ առաջացնել»,-ասել է նա` նշելով, որ նաեւ դրամական պահանջ կներկայացնեն:
Հիշեցնենք, որ Էրիկ Գասպարյանին Ռազմական ոստիկանության աշխատակիցները հոկտեմբերի 28-ին հայտնաբերել էին Երևանում։ Նրան մեղադրանք է առաջադրվել՝ զորամասը ինքնակամ լքելու համար: Նա հանձնվել է զորամասի հրամանատարության հսկողությանը, ապա որպես պատիժ 30 օր ժամկետով տեղափոխվել կարգապահական վաշտ Կապանում:
Նշենք, որ Էրիկ Գասպարյանը ցուցմունքում հայտնել է, որ զորամասից հեռացել է գումարային խնդիրներից դրդված եւ անհնար է նույն զորամասում ծառայությունը շարունակել։
Հիշեցնենք, որ ՀՀ ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել է, թե փախուստի դիմած զինծառայողը մնացել է ընկերոջ տանը։ ՌՈ պետը մասնավորապես ասել էր․ «Ընկեր ասելով` ֆեյսբուքով` սայթերով են ծանոթացել, երևի ընկերը մենակ է մնացել, ընկերոջ կարիք է ունեցել, ինքն էլ գնացել է ընկերոջ մոտ: Մեկ ասում է` ընկերս չի, համենայնդեպս, երկու տղա մնացել են իրար հետ»:
Իսկ Արծրուն Հովհաննիսյանն էլ զինծառայողին հայտնաբերելու կապակցությամբ գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում, նշելով. «ՌՈ աշխատակիցները օպերատիվ մեծ աշխատանքի արդյունքում հայտնաբերեցին զորամասն ինքնակամ լքած զինվորին։ Մոլորյալը գտնվեց։ Փաստորեն արկածները ավելի խայտաբղետ էին։ Հանգստանում էր ընկերոջ տանը։ Այլ մանրամասները երևի հետո»:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ