Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Վիդեո

Թույլ չենք տալու մեզ անտեսել. ուսանողները վաղվանից նստացույց կանեն

«Բարձրագույն կրթության եւ գիտության» մասին օրինագծի դեմ բողոքող` ԵՊհ հայ բանասիրության ֆալուլտետի ուսանողները, որ այսօրվանից անժամկետ դասադուլ են հայտարարել,  վաղվանից նստացույց կանեն ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատաաենյակի առջեւ:

«Պարոն ռեկտորը երեւի մոռացել է, որ ընտրվել է համալսարականների կողմից: Քանի որ նա ցույց տվեց, որ չի ուզում մեզ լսել եւ թքած ունի ուսանողների եւ որոշ աշխատակիցների կարծիքի վրա, մենք աշխատանքային ժամերին նրա աշխատասենյակի դիմաց վաղվանից նստացույց կանցկացնենք: Իրենք որոշել են անտեսել բողոքող ուսանողներին` մինչեւ շարժումը կմարի: Մենք իրենց կստիպենք հասկանալ, որ մեզ անտեսել չի կարելի, մենք թույլ չենք տալու մեզ անտեսել »,- NEWS.am-ին ասաց ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող

ԷդուարդԳալսյանը, որը գործադուլով միացել է ուսանողներին: 

Դասադուլավոր ուսանողները քիչ առաջ Հայ բանասիրության ֆակեւլտետի մասնաշենքում հանդիպեցին ռեկտորի ժամանակավոր պաշտենակատարին, որը նրանց հորդորեց ընդհանուր բաժնից ստանալ օրեր առաջ իրեն ուղղված նամակի պատասխանը, նա հրաժարվեց ուսանողների հետ զրուցել:

Ի դեպ, ուսանողները բացականեր են ստացել դասերին չհաճախելու համար: Նրանք այսօր ավելի վաղ ֆակուլտետի մասնաշենքում միջոցառում էին կազմակերպել, որի համար անհրաժեշտ դասասեղանները, իրենց պնդմամբ, դեկանատից թույլ չէին տվել տեղափոխել միջանցք:

Ուսանողներն այսօր վերսկսել են օրեր առաջ դադարեցրած երկշաբաթյա դասադուլը:

Հիշեցնենք, որ  ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները նոյեմբերի 6-ից 20-ը դասադուլ էին անցկացնում` իրենց անհամաձայնությունը հայտնելով նոր օրինագծի այն դրույթի հետ, որով առաջարկվում է «հայոց լեզու», «հայ գրականություն» եւ «հայոց պատմություն» առարկաները բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում դարձնել կամընտրական: Նրանց բողոքին միացել էին նաեւ ուսանողներ Պատմության ֆակուլտետից, ինչպես նաեւ դասախոսներ «Հայոց լեզվի», «Պատմության» ամբիոններից, որոնք, ի աջակցություն ուսանողների, մեկօրյա խորհրդանշական գործադուլ էին հայտարարել: Դասախոսները դրանից հետո հանդիպել էին նախարար Արայիկ Հարությունյանի հետ, հայտնել իրենց բողոքները: Հանդիպման արդյունքների վերաբերյալ նրանք տարակարծիք են: Որոշ մասը կարծում է` այն արդյունավետ էր, որոշներն էլ պնդում են, որ այն ձեւական, ոչ կառուցողական էր: Ուսանողներին հանդիպումը վրդովեցրել է, նրանց որակմամբ` նախարարը անհարգալից է խոսել դասախոսների հետ, հեգնել նրանց: Հանդիպման վերաբերյալ դատապարտող դիրքորոշում հայտնելու պահանջով նրանք նախորդ շաբաթ դիմում են  հանձնել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին: 

Վիճահարույց օրինագիծը առայժմ աշխատանքային նախագծի տեսքով քննարկումների փուլում է: