Զոհրաբ Մնացականյանը եւ Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրին հանդիպմանը կարեւորել են Հայաստանի ՄԻՊ-ի գրասենյակի դերը
Նոյեմբերի 26-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Հայաստանի Մարդու Իրավունքների Պաշտպանի գրասենյակի 15 ամյակի կապակցությամբ Երեւանում գտնվող ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, տեղեկանում ենք ԱԳՆ-ի լրատվության ծառայությունից։
Հանդիպման սկզբում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենը եւ ՀՀ ԱԳ նախարարը կարեւորեցին Հայաստանի Մարդու Իրավունքների Պաշտպանի Գրասենյակի դերը՝ ընդգծելով, որ այդ կառույցի կայացումը մեծապես նպաստել է Հայաստանում մարդու իրավունքների համակարգային պաշտպանությանը։
Նախարարը զրուցակցին ներկայացրեց Հայաստանի դատաիրավական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկվող քայլերը՝ կարեւորելով այս ուղղությամբ միջազգային գործընկերների հետ համագործակցությունը:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրը շնորհավորեց Զոհրաբ Մնացականյանին Հայաստանի՝ ՄԱԿ Մարդու Իրավունքների խորհրդի անդամ ընտրվելու կապակցությամբ: Նախարար Մնացականյանը վերահաստատեց հայկական կողմի հանձնառությունը՝ խթանելու մարդու իրավունքների պատշպանության, ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգը: ԱԳ նախարարն ընդգծեց, որ Հայաստանի համար մարդու իրավունքները շարունակում են մնալ համընդհանուր արժեքներ, եւ դրանց պաշտպանության նպատակով համագործակցությունը եւս պետք է համընդհանուր լինի եւ ընդգրկի նաեւ հակամարտության տարածքներում ապրող մարդկանց:
Որպես Հայաստանի կառավարության օրակարգի կարեւոր ուղղություն՝ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց կանանց եւ երեխաների, կրոնական եւ էթնիկ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը, այդ թվում երկրի հասարակական կյանքում կանանց եւ երիտասարդության ներգրավածության ընդլայնումը:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ