Աշոտ Ղուլյանն ընդունել է «Ռոլան Բիկով» հիմնադրամի պատվիրակությանը
Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նոյեմբերի 26-ին ընդունել է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ, «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի տնօրեն Նունե Մանուկյանի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը գոհունակություն է հայտնել հիմնադրամի կողմից Արցախի հետ կապը մշտապես պահելու, տարբեր ոլորտներում ծրագրեր իրականացնելու եւ տեղի պատանիներին կրթամշակութային նախագծերում ներգրավելու կապակցությամբ:
Նունե Մանուկյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է վերջերս տեղի ունեցած «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի արդյունքները եւ անդրադարձել փառատոնին Արցախի մասնակցությանը՝ ի դեմս մանկապատանեկան ժյուրիի:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մշակութային կապերի զարգացմանը, կինոարվեստի ոլորտում վարպետաց դասերի կազմակերպմանը եւ տարբեր բնագավառներում շարունակական ծրագրերի շուրջ համագործակցությանը:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար