Երևանում շենքի մի քանի հարկերում հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ բնակարանում՝ ոստիկանության ծառայողի համազգեստ
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shanshyan.com-ը հայտնում է, որ ժամը 16:40-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երվանդ Քոչար 17 շենքի 1-ին հարկից մինչև 4-րդ հարկ, աստիճաններին և պատերին արնանման հետքեր կան։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները նշված շենքի մի քանի հարկերում և 10-րդ բնակարանում հայտնաբերել են արնանման հետքեր, ջարդված, կոտրված սեղան ու աթոռ, իսկ տան որոշ հատվածներ տակնուվրա արված էին:
Մի քաղաքացի, որը, ըստ հարևանների գինովցած էր, ձեռքերի մատները բինտով կապված, փորձում էր դիմել փախուստի, սակայն ոստիկանները կարողացան նրան բռնել և տեղափոխել ոստիկանության Կենտրոնական բաժին: Բնակարանում հայտնաբերվել է նաև ոստիկանության աշխատակցի համազգեստ, զենքի համար օգտագործվող պատյան:





















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ