Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Versace-ն ներկայացնում է Pivot պայուսակը. 3,300 դոլար արժողությամբ դասական պայուսակի նոր մեկնաբանությունըՓաշինյանը գրեթե ամեն օր ֆեյսբուքով սրտիկ է ցույց տալիս, ձեզ վերագրո՞ւմ եքՈչ ոք չի կարող չեղարկել Արցախյան նոր շարժման հնարավորությունը. Աննա ԿոստանյանՆորարար տեխնոլոգիաներով ուժեղացող Հայաստան. Ուժեղ ՀայաստանԱՄՆ-ը 3 օրում 68 ռшզմական բեռնատար ինքնաթիռ է տեղափոխել Մերձավոր Արևելք Մեզ ինչպիսի՞ ղեկավար է պետք․ հարցում Տավուշի մարզումԻրենց մեծ պարգևավճարներ, իսկ թոշակառուն ծախսելու տեղ չունի՞ և ծախսելու ձևը չգիտի՞«40 տարեկանում մայրանում եմ, անհամբեր սպասում եմ, թե երբ եմ նրան տեսնելու». Լիլի ՄորտոՃապոնիան մտադիր է խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ. Ճապոնիայի վարչապետՄենք մտածում էինք` լավ է կանգնած մեռնել, քան ծնկած ապրել Ադրբեջանի կազմում․ «Համահայկական ճակատ» ՇարժումԹրամփը դիտարկում է Իրանի միջուկային օբյեկտներին խոշոր hարված hասցնելու հնարավորությունը. ABC NEWSՖուտբոլիստները պայքարում էին մեկը մյուսի համար. «Նոա»-ի գլխավոր մարզիչ Մեր ուժերը պետք է համադրենք գաղափարակից այլ կառույցների հետ և լինենք միասնական․ Ավետիք ՉալաբյանԱմեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար. Արցախի ԱԺ Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը երիտասարդների հետ հանդիպում կունենա. «Ուժեղ Հայաստան» Զինվորական ծառայությունը դարձնելու ենք գրավիչ և պատվաբեր․ Ավետիք ՔերոբյանՊատվիրե՛ք IDBank-ի Arca Classic քարտ և օգտվե՛ք մինչև 2% հետվճարի հնարավորությունից IDBank-ն ամփոփեց IDsalary-ի շրջանակում անցկացվող խաղարկությունը․ 55 հաջողակները ստացան իրենց նվերները Թրամփը ծաղրել է Փաշինյանին ու Ալիևին Հայաստանում ընդդիմադիր լինելը վտանգավոր է կյանքի և առողջության համար
Քաղաքականություն

Աֆան­դյանն ընդ­դեմ «Անե­լի­քի». գոր­ծար­քի ման­րա­մաս­նե­րը՝ առա­ջին ձեռ­քից

Վերջին օրերին մեծ աղմուկ է բարձրացրել գործարար Գևորգ Աֆանդյանի՝ նախկին «Անելիք» բանկի դեմ դատական հայցի պատմությունը, որով հայցվորը, որպես նախկինում իր սեփականությունը հանդիսացող «Արզնի» հանքային ջրերի գործարանի գույքը օտարելու տույժ, բանկից աստղաբաշխական՝ 22 միլիոն դոլար է պահանջում։ Շատերն այս գործընթացն աննախադեպ են համարում հայաստանյան բանկային համակարգի համար։ Կա նաև պնդում, որ եթե առաջիկայում կայանալիք դատական նիստի ընթացքում գործարարի հայցը բավարարվի, ապա դա կարող է զգալի ցնցումների հանգեցնել ֆինանսական հատվածում։ Հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ որոշեցինք խնդրո առարկա գործարքի մանրամասները պարզել հենց դրա նախաձեռնողներից մեկի՝ «Անելիք» բանկի վարչության նախկին նախագահ Ներսես Կարամանուկյանի հետ։ 

-Պարոն Կարամանուկյա՛ն, արդեն մեծ աղմուկ հանած՝ Գևորգ Աֆանդյանն ընդդեմ նախկին «Անելիք» բանկի գործի առանցքում «Արզնի» հանքային ջրերի գործարանի հետ կապված 3-4 տարվա վաղեմության պատմությունն է, որի ժամանակ հենց Դուք էիք ղեկավարում «Անելիք» բանկը։ Երկու բառով կներկայացնե՞ք՝ ինչ էր տեղի ունեցել այդ ժամանակ, ինչպե՞ս էր գործարանի գույքը հայտնվել բանկի հաշվեկշռին։ 

-Դեռևս 2013 թվականի սկզբներին արդեն ակնհայտ էր, որ Աֆանդյանի գրեթե բոլոր բիզնեսները հայտնվել են սնանկության եզրին։ Միգուցե պաշտոնապես դեռևս սնանկ չէին, բայց գոնե սնանկության եզրին էին գտնվում։ Այդ պահից սկսած՝ նրա հետ միշտ տարբեր բանակցություններ են վարվել՝ այդ վարկերը մարելու ուղիներ գտնելու նպատակով, քանի որ պարոն Աֆանդյանի հետ կապված ընկերությունների վարկային պարտավորությունները բավական մեծ էին, և դրանց չկատարումը կարող էր չափազանց լուրջ ազդեցություն ունենալ բանկի բնականոն կենսագործունեության վրա։ 

 

Կոնկրետ վեճի առարկա գույքի մասով բանկի կողմից բռնագանձման գործընթացը տևել է բավական երկար. բռնագանձման ծանուցումն ուղարկվել է դեռևս 2015թ. մարտին, սակայն բռնագանձվել է միայն հաջորդ տարվա ապրիլին, քանի որ առկա էին որոշակի սահմանափակումներ, որոնք վերացնելու համար դատական գործընթաց իրականացվեց։ 

Բացի դրանից, նաև վճարված չէր հողի կադաստրային արժեքը, որը նույնպես բավական մեծ գումար էր կազմում։ 

 

-Շատ է խոսվում բանկի և գործարարի միջև ձեռք բերված պայմանավորվածության աղմկահարույց բանաձևի մասին, ըստ որի՝ եթե բանկը խախտեր այդ պայմանավորվածությունը, ապա պետք է գործարարին որպես տույժ վճարեր խնդրո առարկա գումարի հնգապատիկը։ Կբացատրե՞ք՝ ինչով էր պայմանավորված նման բանաձևի ֆիքսումը։ 

-«Արզնի» գործարանի շենքերի բռնագանձման գործընթացն ի սկզբանե և ամբողջությամբ համաձայնեցված է եղել պարոն Աֆանդյանի հետ։ 

Ես անձամբ եմ այդ համաձայնագրի կնքման շուրջ բանակցել Գևորգ Աֆանդյանի հետ։ Նա մտածում էր, որ կարող է բարելավել իր գործերը, և ցանկանում էր պահպանել գույքը անձամբ կամ իր կողմից նշված անձի միջոցով ձեռք բերելու իրավունքը։ 

 

Բանկը դեմ չի եղել դրան, բնականաբար՝ որևէ նպատակ չի ունեցել խախտելու համաձայնությունը, հենց այդ պատճառով էլ համաձայնել է տույժի այդ բանաձևին։ 

Այսինքն՝ մենք բոլոր հարցերում ընդառաջ ենք գնացել Աֆանդյանին, նույնիսկ իր առաջարկած տույժի բանաձևն ընդունելու հարցում։

 Բանկը պահպանել է Աֆանդյանի հետ ձեռք բերված համաձայնությունը և «Արզնի» հանքային ջրերի գործարանի գույքը օտարել է հենց նրա հետ համաձայնեցված անձին։

-Սակայն Գևորգ Աֆանդյանը պնդում է, որ բանկը խախտել է պայմանավորվածությունը և իրենից թաքուն է որոշել նոր ընկերություն հիմնել «Արզնի» հանքային ջրերի գործարանի հետագա շահագործման համար։ Ունե՞ք ապացույցներ, որ նման բան տեղի չի ունեցել և որ Աֆանդյանը ոչ միայն տեղյակ է եղել, այլև հավանություն է տվել նոր համաձայնությանը։ 

 

-Ճիշտն ասած՝ ես զարմացած եմ պարոն Աֆանդյանի այդ պնդումներից, քանի որ նույնիսկ այն բանից հետո, երբ գործարանի գույքն արդեն բանկին էր անցել, նա շարունակում էր այդ տարածքում բիզնես ծավալել։ 

Իսկ 2016 թվականի ընթացքում գույքի օտարման հետ կապված ամբողջ գործընթացն իրականացվել է քայլ առ քայլ իր հետ բանակցելով, մանրամասն քննարկելով, համաձայնեցնելով ցանկացած դրվագ։ 

Առավել քան համոզված եմ, որ ասվածի ապացույցները, բավական մեծ ծավալով, պահպանված կլինեն բանկում։ Դատավարության ընթացքում ևս ես նկարագրել եմ տեղի ունեցած ողջ գործընթացը.

 

 նշել եմ Աֆանդյանի կողմից առաջարկված տարբեր սխեմաների մասին, իր որդու՝ Վահե Աֆանդյանի 33% մասնակցությամբ նոր ընկերություն հիմնելու վերջնական, համաձայնեցված տարբերակի մասին, համապատասխան նամակագրության և ստորագրված փաստաթղթերի մասին։

 Այո՛, ես պնդում եմ, որ Աֆանդյանը ոչ միայն տեղյակ է եղել, այլև հավանություն է տվել «Արզնի» հանքային ջրերի գործարանի գույքը նոր ստեղծվելիք ընկերությանը օտարելու ծրագրին։ Նշեմ նաև, որ ինձ համար չափազանց մեծ անակնկալ էր դատարանի վճիռը, որը որևէ կապ չունի իրականության և արդարության հետ։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ