«Սպորտը ինձ համար կենսակերպ է, ոչ թե բիզնես. Դրա մեջ մեծ դերակատարություն ունի հայրս». Լևոն Քոչարյան
Past.am-ը գրում է.
Լևոն Քոչարյանին կարող ենք հանդիպել մրցաշարերի ժամանակ և բոլոր այն հավաքույթներում, որոնք կապ ունեն սպորտի հետ:
Բավականին խառը և ծանր ժամանակներ ապրող երիտասարդը չի անտեսում իր հիմնադրած «Ուժային եռամարտ»-ի ֆեդերացիայի գործերը, որի նախագահը հենց ինքն է:
Past.am-ը հանդիպեց սպորտսմեն, ՀՀ երկրորդ նախագահի որդու, հայտնի երգչուհի Սիրուշոյի ամուսնու՝ Լևոն Քոչարյանի հետ:

Զրույցը ներկայացնում ենք ստորև՝
- Լևոն, ո՞ր տարիքից եք զբաղվել սպորտով:
- Սպորտով սկսել եմ զբաղվել 9-10 տարեկանից, երբ դրա հնարավորությունը ընձեռնվեց արցախյան պատերազմից հետո: Սկզբում հաճախել եմ կարատեի խմբակ Ստեփանակերտում, համեմատաբար երկար տարիներ զբաղվել եմ սպորտային մարմնամարզությամբ, զուգահեռ լող, շախմատ, նաև ըմբշամարտ, ավելի մեծ տարիքում ուժային եռամարտ:
- Ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահն եք, քանի՞ տարի է այն գործում:
- Ուժային եռամարտի ֆեդերացիան գրանցվել է 2017 թ հունվարից, անցկացնում ենք Հայաստանի առաջնություններ, լավագույն արդյունքներ ունեցող մարզիկներին ուղարկում են արտերկիր միջազգային առաջնություններին մասնակցելու:
- Այս տարի ի՞նչ հաջողություններ եք գրանցել:
- Այս տարի մասնակցեցինք Եվրոպայի գավաթի առաջնությանը Բելորուսիայում, որտեղ բավականին հաջող հանդես եկան մեր մարզիկները, մասնակցում էի նաև ես: Մեդալների քանակը չեմ հիշի այս պահին, մեր պաշտոնական էջում կա դրված: Թիմային հաշվարկով երկրորդ տեղն ենք զբաղեցրել:



Հետո «Առնոլդ Կլասիկին» մասնակցեցինք Բարսելոնայում՝ մի մարզիկով, նա զբաղեցրեց երրորդ տեղը` բրոնզե մեդալ վերցրեց: Բավական հեղինակավոր սպորտային միջոցառում է, ուր տարբեր սպորտաձևեր են ներկայացված` այդ թվում «Ուժային եռամարտը»:
Արդեն մի քանի տարի է սեղմում հենարանից վարժությունը անցկացվում է Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի հետ համատեղ, որը հիմնել և գլխավորում է Սարգիս Ստեփանյանը: Համատեղ ունեցել ենք երկու մրցույթ, որի արդյունքները գոհացուցիչ են եղել, դրանք անցկացվել են միջազգային չափանիշներին համապատասխան:

- Ձեզ համար սպորտը կենսակերպ է, թե՞ բիզնես:
- Սպորտը ինջ համար կենսակերպ է, դեռ մանկուց: Դրա մեջ մեծ դերակատարություն ունի հայրս: Այն պահից սկսած, երբ հիմնեցինք ֆեդերացիան, սպորտը դարձավ նաև պատասխանատվություն: Բիզնես չէ ՛ :

- Նշանաբան կա՞, որը միշտ օգտագործում եք մրցույթներից առաջ:
- Որևէ նշանաբան չկա, ինքս սնահավատ չեմ:
- Ըստ իս հայ երիտասարդության մեծ մասը ալարկոտ է, սեփական մարմնի հանդեպ անտարբեր, համաձայն ե՞ք:
- Մասամբ համաձայն եմ ձեր կարծիքի հետ, որ ալարկոտ են, բայց կարծում եմ դրական փոփոխություն կա և շատ կարևոր է մեր ընտանիքներում երեխաների համար լինենք ճիշտ օրինակ` առողջ ապրելակերպի, առհասարակ սպորտի առումով:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար