Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան
Մշակույթ

Երբ մարդն արդեն կարոտել չգիտի, փչանում են մարդկային հարաբերությունները. Անուշիկ Առաքելյան

Past.am-ը գրում է.

Հաղորդավարուհի Անուշիկ Առաքելյանին սպասող հեռուստադիտողը գիտի իր սիրելի կերպարին ու սպասում է նրան եթերում տեսնելուն: Վերջերս սոցցանցում նրա կատարած գրառումները մտածելու տեղիք տվեցին ու դարձան առիթ զրույց ունենալու:

Картинки по запросу Անուշիկ Առաքելյան


Past.am-ի հյուրը իր մտորումները կիսեց մեզ հետ:

 

- Երևանը շտապել չի սիրում.  Ձեր այս միտքը մի փոքր կմանրամասնե՞ք:

- Յուրաքանչյուր քաղաք իր տեմպոռիթմն ունի , Երևանն էլ անշուշտ իր, բայց քանի որ առիթ եմ ունեցել շատ շրջագայելու ` եղել եմ ԱՄՆ , Եվրոպա , ՌԴ, ի տարբերություն արտերկրի քաղաքների Երևանը իսկապես չի շտապում : Եթե տողատակեր բացեմ ու ենթատեքստը ներկայացնեմ , ի նկատի ունեի, որ մեզ մոտ որևէ քաղաքացի անտարբեր չէ շուրջը կատարվող երևույթների հանդեպ: Մենք ժամանակ ունենք ընկերների , հարազատների համար , մենք ոչ միայն աշխատում ենք , այլև հասցնում ենք վայելել , լիարժեք ապրել :

- Հայաստանս դու բացառիկ ես. Մեր երկրի արտահայտված բացառությունները որո՞նք են:

 

- Եվրոպայում օրվա մեջ մեկ գործ են պլանավորում , հաշվի առնելով խցանումները , այն որ մենք ժամանակ ունենք ամեն ինչ նկատելու , հասցնելու ժամանակ , դրանով արդեն իսկ Հայաստանը բացառիկ է : Հայաստանը բացառիկ է էներգիայի դաշտով , որը չունի ոչ մի պատմական երկիր ու քաղաք , սա ոչ միայն իմ , այլև տարբեր ազգությունների զբոսաշրջիկների կարծիքն է , որոնց հետ առիթ եմ ունեցել շփվել : Հայաստանի բացառիկությունը գուցե հյուրընկալությունն է , գուցե չշտապելը , մարդկանց պատրաստակամությունը օտարի առջև երկիրը լավագույս ներկայացնելու : Հայաստանում հետաքրքիր բացառիկ մի բան էլ կա ` անգամ բարկանալը տաքսու վարորդի , անցորդի , ազնիվ է , էմոցիոնալ է : Բարևելը ջերմ է , սրտանց է : Աշխարհում մարդկային հարաբերությունների շփման , մարդ էության պակաս կա : Կապի միջոցների զարգացման հետ համատեղ հետզարգացում եղավ , տեղի է ունեցել մարդկային հարաբերությունների դեգրադացում ` դա երևում է նաև արվեստում : Հիմա արդեն այն սկսել է իրեն սպառել ու հանրությունը ունի կենդանի հաղորդակցման պահանջ ,առանց համացանցի : Երբ մարդը արդեն կարոտել չգիտի իր հետ փչացնում է մարդկային գեղեցիկ հարաբերություններ ` թե ընկերական շրջապատում , թե հարազատության մեջ , թե սիրային կապի դեպքում : Հայաստանը բացառիկ է իր ընկերություն անելու ձևաչափով , ընտանիքի մոդելով , կին - տղամարդ փոխհարաբերություններով:

Картинки по запросу Անուշիկ Առաքելյան

 

- Հիմնականում շատ շրջագայող մարդիկ են իրենց երկիրը արժևորում , ձեր դեպքում է՞լ է այդպես:

 

- Ես քիչ չեմ շրջագայել և այն ինձ օգնել է , որ գնահատեմ այն ինչ մերն է : Օտարերկրյա այլ քաղաքներն էլ վատը չեն և լավ է , որ տեսնելուց հետո կարող ես համեմատել , արժևորել , առանձնացնել , կարևորել այն ինչ քոնն է և ուրիշները չունեն:

- Կբնակվեի՞ք այլ երկրում:

- Աշխատանքի բերումով կապված նկարահանումների հետ գուցե որոշ ժամանակ գտնվեմ այլ երկրում , սակայն ապրածս կյանքի փորձը ցույց է տվել , որ երեք ամսից ավել չեմ դիմանում : Թեև պետք է ասեմ, որ ոչ ոք հենց այնպես չեն լքում երկիրը ` դա լինում է ծայրահեղությունից ելնելով ու փոքր հնարավորության դեպքում էլի ձգտում են Հայաստան , կամ իրենց երեխաներին են բերում:

- Սերը որտեղի՞ց է սկսվում ձեզ համար:

 

- Սերը ինձ համար սկսում է պատասխանատվությունից, ազնվությունից: Սիրո բոլոր դրսևորումների մեջ ամենակարևոր նախապայմնաններն են այդ երկու հատկանիշները:

Картинки по запросу Անուշիկ Առաքելյան

- Գերող ժպիտով դերասանուհի , հաղորդավարուհին կյանքի կնճռոտ կողմերը ո՞ւմ օգնությամբ է հաղթահարում:

 

- Շատ հաճախ լսում եմ , որ ուժեղ կին եմ ( ժպտում է ): Շատ փորձություններ եմ հաղթահարել իմ տեսակով : Ընկնող , լացող , աշխարհից պահանջող տեսակ չեմ : Աշխարհը թույլ մարդկանց չի սիրում : Ես փորձում եմ ուժս չկորցնել իմ աղջկա ` Նանեի համար ու նրա միջոցով , որովհետև գիտեմ նրա համար մարդու , մոր , կնոջ օրինակ եմ ու այդ օրինակը պիտի լինի անթերի հնարավորինս:

- Կա՞ այնպիսի անձ, որ լույսի շող է տվել ձեզ նեղ ու տխուր օրերին:

- Ես կարծում եմ այդ մարդը մայրս է : Իրեն հաստատ կարող եմ լույսի շողի հետ համեմատել իր չափազանց բարության ու չափազանց ուժեղ լինելու համար : Ինձ սովորեցրել է , որ ծնողը գազանի նման պիտի պաշտպանի իր երեխային : Այդ խորհրդով առաջնորդվում եմ , միաժամանակ կարևորում եմ լսել աղջկաս ` իր օրվա պատմություններով , խորհուրդ տալ կարիքի դեպքում , որպեսզի լավ մարդ մեծանա , մենք ունենք լավ տեսակի կարիքը: