Ինչ ճակատագիր կունենա «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղը
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի հետագա հեռարձակման հարցը դեռ լուծված չէ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց հաղորդավար, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նա նշեց, որ ՀՀ կառավարությանը նամակ է ուղարկել, որպեսզի հաղորդման 2020 թվականի արտոնագրի համար գումար հատկացնեն։
«Ես ոչ մի պատասխան դեռ չեմ ստացել: Նախկինում էլ էի ասել, որ պատասխան չունենալու դեպքում դրամահավաք կսկսեմ: Չգիտեմ, գուցե մոտական օրերի ընթացքում պատասխան նամակ ստանամ: Բայց եթե չլինի նախատեսածի պես, երկուշաբթի կամ երեքշաբթի կսկսեմ դրամահավաքը»,- ասաց Քոչարյանը:
Նշենք, որ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստախաղը Հայաստանում նկարահանվում և եթեր է հեռարձակվում 2002թ-ից:
Հիշեցնենք, որ ֆինանսավորվում է ոչ թե հաղորդումը, այլ՝ արտոնագիրը և որպեսզի հաղորդման հետագա հեռարձակումը չդադարեցվի, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն առաջարկել էր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստախաղի 2020 թվականի արտոնագրի անհրաժեշտ 17 մլն դրամը տրամադրել պետբյուջեից, սակայն առաջարկությունը չէր ընդունվել։ Կառավարությունը մերժումը հիմնավորել է այն պատճառաբանությամբ, որ ֆինանսավորումը դիտարկում են ըստ սահմանված ծրագրերի ու միջոցառումների անհրաժեշտության։
Նկատենք, որ ավելի վաղ թեմային անդրադարձել էր նաև Սամվել Ֆարմանյանը:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ