Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Շուտով ձեզ պիտի ներկայացնեմ հագուստի իմ բրենդը». Արմինկա ԵԱՏՄ-ն և Ռուսաստանը՝ Հայաստանի տնտեսության առանցքում․ թվեր, շուկաներ և կախվածություններ Կասեցվել է «Սոֆյա Կաթ»-ի թթվասերի արտադրությունը Վայ այն ընդդիմադիր ուժին, որը դեմ կգնա ընտրություններում մեկ միասնական բևեռով հանդես գալու ժողովրդի պահանջին․ Էդմոն ՄարուքյանՆոբելյան մրցանակը չի կարող չեղյալ հայտարարվել, կիսվել կամ փոխանցվել ուրիշներին. Նորվեգիայի Նոբելյան կոմիտեԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն է UFC-ի նախագահը խոսել է Արման Ծառուկյանի ապագայի մասին Տավուշի մարզի պարեկները հիվանդանոցից կատարված գողության դեպք են բացահայտել Ոչ ոք չի՛ լռեցնի հայի ձայնը․ «Մեր ձևով» Ուկրաինան երբեք չի եղել և չի լինի խաղաղության խոչընդոտ. Զելենսկին՝ Թրամփին Այն ամենը, ինչ կարելի է իմանալ Արևմտյան ցինիզմի և լկտի քաղաքականության մասին․ Մհեր ԱվետիսյանԴատախազը հետ է վերցրել Սամվել Կարապետյանի տնային կալանքի միջնորդությունը և մուտքագրվել է կալանքի միջնորդություն. Վարդևանյան ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետը հող հանձնելու, Սև լճի, Կիրանցի մասին․ ՀՃԿ անդամ Նառա Գևորգյան Նիկոլ Փաշինյանը ընտրությունների գնալու ժամանակ չունի օրակարգ, չունի առաջարկ․ Նաիրի Սարգսյան Հայոց պետությունը եղել է մինչև ձեզ և կլինի ձեզնից հետո. Արշակ ԿարապետյանՄեր պատանդառված հայրենակիցների ազատման վերաբերյալ կարևոր դիտարկում. Մենուա Սողոմոնյան Ադրբեջանն ուզում է վերահսկել Հայաստանի վառելիքի շուկան․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը խուսանավում է Իրանի և ԱՄՆ-ի միջևՏարօրինակ զարգացումներ երկաթուղու շուրջՍամվել Կարապետյանի փաստաբանական խումբը հանդես կգա մեկնաբանությամբ այսօր ժամը 15։40-ին․ Մարիաննա Ղահրամանյան
Քաղաքականություն

Պարո՛ն Սարգսյան, սա այն հարցն է, որտեղ ձեր «բարի» ու ոչ քաղաքական ռեյտինգի մի քանի տոկոսը արժե «զոհել». Ա. Հովհաննիսյան

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում դիմել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ նրան կոչ անելով անդրադառնալ ՍԴ-ի նմատմամբ ճնշումների հարցին:

Նա, մասնավորապես, գրել է.

«ՍԴ դատավորների «պարապության նպաստ»-ը եւ Արմեն Սարգսյանը

Իրավաքաղաքական կոնտեքստ

ՍԴ դատավորների «պարապության» նպաստի հայտնի նախագիծը ԱԺ-ի կողմից ամբողջությամբ ընդունվելուց անմիջապես հետո`ուղարկվել է ՀՀ նախագահին:

Բոլորս գիտենք, որ նախագահ Սարգսյանը հրապարակավ, իսկ ոչ հրապարակավ էլ ավելի շատ` սրտնեղում է, որ Սահմանադրությամբ նախագահի լիազորությունները հստակ չեն, սահմանափակ են, քիչ են, սակայն, ակնհայտ է, որ կա սահմանադրական մեկ հոդված, որ նախագահի ամենասիրած հոդվածն է, ինչու ոչ` Արմեն Սարգսյանի պաշտպանիչ վահանը պատասխանատու իրավիճակներում։ Այն է՝ Սահմանադրության 129-րդ հոդվածը, որը սահմանում է, որ Ազգային ժողովի ընդունած օրենքը Հանրապետության նախագահն ստորագրում եւ հրապարակում է քսանմեկօրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով։

ԱԺ-ի պաշարման առիթ հանդիսացած հոկտեմբերի 2-ի օրենքի պարագայում հենց այս դրույթը դարձավ նախագահ Արմեն Սարգսյանի փրկօղակը։ Նախ` պարոն Սարգսյանը սպասեց վերջին` 21-րդ օրվան, ապա դիմեց ՍԴ`օրենքի` Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու համար։ Սա հնարավորություն տվեց Արմեն Սարգսյանին օրենքի ընդունումից հինգ ամիս անց միայն, երբ տեղի էին ունեցել բուռն քրեաքաղաքական իրադարձություններ՝ սահմանադրական կարգի տապալմամբ խորհրդարանի արձակում, ընտրություններ, նոր խորհրդարանի ձեւավորում, ստորագրել ի սկզբանե ակնհայտ սահմանադրական օրենքը` ամենախաղաղ պայմաններում` առանց որեւէ պատասխանատվության եւ բեռի։ Այնքան խաղաղ, որ նույնիսկ ինքը` Արմեն Սարգսյանը, չպատասխանեց, թե ի վերջո ինչու էր ինքը դիմել Սահմանադրական դատարան, այլ ընդամենը իր աշխատակազմի իրավաբանական վարչության միջոցով պաշտոնապես տեղեկացրեց, որ իր ՍԴ դիմելու պատճառներից մեկն այն էր, որ օրենքի որոշ դրույթներ դարձել են ԲԱԶՄԱԹԻՎ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՐԿԱ:

Գուցե բարդ է, բայց ենթադրում եմ` Արմեն Սարգսյանը իր բազմաթիվ ուղեւորությունների միջակայքում պետք է տեղեկանա, որ իրեն ներկայումս ստորագրման են ուղարկել օրենք, որն առաջացրել է քննարկումների իսկական փոթորիկ իրավաբանների եւ այլ շրջանակներում։ Այն աստիճան, որ օրենքի սահմանադրականության վերաբերյալ նույնիսկ բովանդակային, թեեւ անհաջող բանավեճ է փորձում ծավալել արդարադատության նախարարը։ Իհարկե, նախագծի հեղինակը կարող է պնդել, որ այն սահմանադրական է, ես էլ անկեղծ հավատում եմ նրա անկեղծ համոզմունքին, որ ինքը զեկուցել է միանգամայն սահմանադրական նախագիծ, սակայն միայն այդ համոզմունքը օրենքը չի դարձնում սահմանադրական: Մեր հատարակական կացմակերպության էջին հասանելի են այն դրույթները, որոնք խնդրահարույց են`ընդ որում` ոչ միայն իմ, այլեւ բազմաթիվ իրավաբանների կարծիքով՝ հղումը մեկնաբանությունում։

Կարծում եմ` նախագահ Սարգսյանի համար եկել է պատասխանատու պահը ցույց տալու, որ իր անկախությունը չի սահմանափակվում միայն Նիկոլ Փաշինյանի հետ որպես հավասարը հավասարի հետ կատարված լուսանկարներով եւ հայտարարություններով։ Ու դրա համար կա պարզ բանաձեւ` ինչ արագությամբ նախագահը որոշում կկայացնի ստորագրել օրենքը կամ արդյոք անսալով բազմաթիվ իրավաբանների մտահոգություններին՝ կդիմի Սահմանադրական դատարան օրենքի՝ Սահմանադրության համապատասխանության հարցը քննարկելու համար, թե՞ ոչ։

Ընդ որում, հասկանալով, որ շահեր բախման խնդիր կարող է լինել ՍԴ անդամների կողմից այս օրենքին անդրադարձ կատարելիս, ՍԴ ուղարկելիս պետք է հատուկ շեշտադրել ՍԴ կողմից Վենետիկի հանձնաժողով կրկին դիմելու սուր անհրաժեշտությունը: Ի՞նչու քանզի հաղթահարված չեն այս հարցի մասով հանձնաժողովի մտահոգությունները եւ դրանք էլ եւս նախագիծը սահմանադրականության տեսանկյունից դարձնում են խոցելի: Այս մասին եւս` հղումով: Եվ վերջում` ուզում եմ ուղիղ դիմել իրեն

Պարո'ն Սարգսյան,

Հավատացե՛ք սա այն հարցն է, որտեղ ձեր «բարի» ու ոչ քաղաքական ռեյտինգի մի քանի տոկոսը արժե «զոհել», չնայած` կարծում եմ ` նույնքան էլ կշահեք: Հավատացեք` սեփական սահմանադրական ֆունկցիայի իրականացումը մի քանի տոկոս վարկանիշ արժե, հատկապես որ այն ձեռք է բերվել ոչ մի բան չանելու արդյունքում: Ձեր մասին սովորաբար ասում են, որ դուք միշտ անում եք այն ինչ ձեզ պետք է եւ հարմար` անկախ նրանից ով եւ ինչքան է ձեզ քննադատում: Իսկ գուցե պա՞հն է, որ գեթ մեկ անգամ, ձեզ «պետք» ու «հարմար» լինի անել այն` ինչը Ձեր սահմանադրական պարտականությունն է: Հավատացնում եմ ձեզ` հիմքերը առկա են` հիմնավոր ու համոզիչ, ոչ ինչպես նախորդ անգամ: Դուք անընդհատ խոսում եք Հայաստանի ապագայի, զարգացման հեռանկարների մասին, հիմա եկել է պահը տեսնելու՝ Ձեր դերակատարումը այդ ապագայի մեջ։ Գուցե պա՞հն է ցույց տալ`արդյոք Դուք ուզում եք լինել մի երկրի նախագահ, որտեղ Սահմանադրական դատարանի անկախությունը արժեք է, թե ուզում եք լինել մի համակարգի մաս, որը օրինաչափ է համարում երկրի Բարձր դատարանի նկատմամբ ճնշումները`ընդ որում անկախ նրանից ինչ կարծիք եք ունեցել նախկին համակարգի մասին>: