Լոռու մարզում 15-ամյա պատանին դանակահարելով սպանել է իր հասակակցին. Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Լոռու մարզում անչափահասի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջարվել 2004թ. ծնված անչափահասին:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019 թվականի ապրիլի 27-ին՝ ժամը 16:20-ին, Լոռու մարզի` 2004 թվականին ծնված բնակիչը «կրծքավանդակի ձախ կեսի եւ պարանոցի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերքեր, հեմոռագիկ շոկ՝ 4-րդ աստիճանի ագոնալ վիճակով» ախտորոշմամբ ընդունվել է ՀՀ ԱՆ «Տաշիր բժշկական կենտրոն» ՓԲԸ, որտեղ նույն օրը, գիտակցության չգալով, մահացել է:
Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ անչափահասը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է անձնական հարցերի շուրջ տեղի ունեցած միջադեպի ժամանակ՝ դանակի գործադրմամբ՝ իր հասակակցի կողմից:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2004թ. ծնված անչափահասին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:




















Փոշիացնում են պետական միջոցները․ Նաիրի Սարգսյան
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող ա...
Team Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker Ar...
Պատվիրե՛ք IDBank-ի Arca Classic քարտ և օգտվե՛ք մինչև 2% հետվճարի հնարավորությունից
IDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասին
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Կարգավորող մարմինը նույնիսկ տեղյակ չէր, թե քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամա...