Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փաշինյանը գրեթե ամեն օր ֆեյսբուքով սրտիկ է ցույց տալիս, ձեզ վերագրո՞ւմ եքՈչ ոք չի կարող չեղարկել Արցախյան նոր շարժման հնարավորությունը. Աննա ԿոստանյանՆորարար տեխնոլոգիաներով ուժեղացող Հայաստան. Ուժեղ ՀայաստանԱՄՆ-ը 3 օրում 68 ռшզմական բեռնատար ինքնաթիռ է տեղափոխել Մերձավոր Արևելք Մեզ ինչպիսի՞ ղեկավար է պետք․ հարցում Տավուշի մարզումԻրենց մեծ պարգևավճարներ, իսկ թոշակառուն ծախսելու տեղ չունի՞ և ծախսելու ձևը չգիտի՞«40 տարեկանում մայրանում եմ, անհամբեր սպասում եմ, թե երբ եմ նրան տեսնելու». Լիլի ՄորտոՃապոնիան մտադիր է խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ. Ճապոնիայի վարչապետՄենք մտածում էինք` լավ է կանգնած մեռնել, քան ծնկած ապրել Ադրբեջանի կազմում․ «Համահայկական ճակատ» ՇարժումԹրամփը դիտարկում է Իրանի միջուկային օբյեկտներին խոշոր hարված hասցնելու հնարավորությունը. ABC NEWSՖուտբոլիստները պայքարում էին մեկը մյուսի համար. «Նոա»-ի գլխավոր մարզիչ Մեր ուժերը պետք է համադրենք գաղափարակից այլ կառույցների հետ և լինենք միասնական․ Ավետիք ՉալաբյանԱմեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար. Արցախի ԱԺ Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը երիտասարդների հետ հանդիպում կունենա. «Ուժեղ Հայաստան» Զինվորական ծառայությունը դարձնելու ենք գրավիչ և պատվաբեր․ Ավետիք ՔերոբյանՊատվիրե՛ք IDBank-ի Arca Classic քարտ և օգտվե՛ք մինչև 2% հետվճարի հնարավորությունից IDBank-ն ամփոփեց IDsalary-ի շրջանակում անցկացվող խաղարկությունը․ 55 հաջողակները ստացան իրենց նվերները Թրամփը ծաղրել է Փաշինյանին ու Ալիևին Հայաստանում ընդդիմադիր լինելը վտանգավոր է կյանքի և առողջության համար Իշխանության մաս կազմելուն պես մեկնարկելու ենք թոշակների 50% բարձրացման գործընթացը․ Հրայր Կամենդատյան
Քաղաքականություն

Մշակույթի շուրջ 60 գործիչներ հայտարարություն են տարածել` կոչ անելով ազատել Ռոբերտ Քոչարյանին

 
 Այսօր Հայաստանի և Ռուսաստանի արվեստի և մշակույթի շուրջ 60 հայազգի գործիչներ նույնաբովանդակ հայտարարություն են տարածել, որով կոչ են արել ազատել կալանքից Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հայտարարությունների տեքստերն ամբողջությամբ (հայերեն և ռուսերեն).

Հայաստանի մշակույթի և արվեստի գործիչների
Հայտարարությունը

Մենք գնահատականներ չենք տալիս: Մենք իրավական նրբությունների մեջ չենք մտնում: Մենք դատավորի կեցվածք չենք ընդունում: Մեզանից յուրաքանչյուրս իր ասպարեզում իր գործն է անում: Մենք դատավարական կողմ չենք:

Բայց մենք քաղաքացի ենք, և մեզ մտահոգում է մեր երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը: Չարության, ատելության, թշնամանքի հակամշակութային մթնոլորտը:

Մեզ համար անհասկանալի է դատաքննության ընթացքում նախագահ Քոչարյանին բանտախցում պահելու սևեռումը: Մենք ոչ մի հիմնավորում չենք լսել, որ եթե նա ազատության մեջ լինի, կխուսափի արդարադատությունից: Հակառակում համոզված ենք:

Մենք գնահատում ենք Ռոբերտ Քոչարյանի ներդրումը հայկական պետականությունների կայացման գործում: Մեզանից շատերը ճանաչում են նրան անձամբ։ Մենք չենք կարող անտարբեր նայել տեղի ունեցողին։ Մենք գտնում ենք, որ նախագահի այսօրվա կարգավիճակը անբնական է և չի նպաստում պետության վարկին, հանրային մթնոլորտի առողջացմանը:

Մենք առաջարկում ենք համերաշխության հաստատման, ապագային ուղղված քայլ անել: Մենք առաջարկում ենք փոխել նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը:

Արթուր Գրիգորյան, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր,
Արմեն Մարտիրոսյան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, երաժիշտ, պրոդյուսեր,
Արտաշես Շահբազյան, գրող,
Ալլա Լևոնյան, ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի,
Անի Հակոբյան, թատերագետ,
Աշոտ Գևորգյան, դերասան, ռեժիսոր,
Ավետ Բարսեղյան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հաղորդավար, բանաստեղծ,
Ավո Խալաթյան, ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, հաղորդավար,
Արամե, ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ,
Արման Հովհաննիսյան, ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ,
Արմինկա, երգչուհի,
Արսեն Գրիգորյան, երգիչ, դերասան,
Աշուղ Ոսկեհուր,
Անուշ Մազմանյան, պարուսույց,
Գայա Արզումանյան, երգչուհի,
Գայանե Հովհաննիսյան, ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի,
Գեղամ Մանուկյան, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն, քաղաքական մեկնաբան,
Գոհար Գասպարյան, հեռուստահաղորդավարուհի,
Գուժ Մանուկյան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ,
Գրիշա Օհանյան, հնչյունային ռեժիսոր,
Էրիկ Կարապետյան, երգիչ,
Լիռա Քոչարյան, պրոդյուսեր, «Արցախի ձայներ»-ի հիմնադիր,
Լուիզա Ղամբարյան, ՀՀ վաստակավոր արտիստուհի,
Կարեն Գևորգյան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության նախագահ, ՀՀ վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար,

Կարեն Համբարձումյան, «Կարեն Սևակ» փրոդաքշն,
Կրիստինա Ավագիմյան, պարուսույց,
Հայկո, ՀՀ վաստակավոր արտիստ, երգահան, երգիչ,
Հարություն Հարությունյան, արձակագիր,
Հմայակ Ռոստոմյան, հնչյունային ռեժիսոր,
Հովհաննես Ներսեսյան, օպերային երգիչ և սարկավագ, ՀՀ նախագահի 2013թ-ի մրցանակակիր,

Հրաչ Քեշիշյան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, պրոդյուսեր,
Մանո Գրիգորյան, դերասանուհի, պարուհի
Մուշեղ Մաիլյան, գործիքավորող,
Նորայր Ամալյան, երաժիշտ, գործիքավորող,
Նունե Եսայան, ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի,
Ռազմիկ Ամյան, ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ,
Ռազմիկ Դավոյան, բանաստեղծ,
Ռոբերտ Մարգարյան, երաժիշտ,
Սամվել Գրիգորյան, երգիչ, հաղորդավար,
Սարգիս Գրիգորյան, դերասան, հաղորդավար,
Սերգեյ Գրիգորյան, դերասան
Սյուզան Մարգարյան, ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի,
Սպարտակ Ղարաբաղցյան, լրագրող, պատմաբան, հրապարակախոս, սցենարիստ,
Սևակ Մելքոնյան, «Կարեն Սևակ» փրոդաքշն,
Վազգեն Ասատրյան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,
Վահե Բեգոյան, երգիչ, խմբավար,
Վաչե Հովեյան, ալտահար, միջազգային մրցույթների դափնեկիր,
Վարդան Աճեմյան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր,
Վարդուհի Ալեքսանյան, պարուսույց, հեռուստահաղորդավարուհի,
Վարշամ Գևորգյան, դերասան: