Դա նույնն է, որ ասեն՝ Մարիամ Փաշինյանի համար «Կալաշնիկով» ավտոմատներ են ձեռք բերվել. Նիկոլ Փաշինյան
Երեկվանից քննարկվում է այն հարցը, որ իբր իմ դստեր՝ Մարիամի համար ձեռք է բերվել 2019 թվականի արտադրության ավտոմեքենա: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պետք է խոստովանել, որ երեկվանից պետական կառավարման մարմինները չեն կարողանում բացատրություն տալ, թե ինչ է տեղի ունեցել եւ պատասխան տալ այն բոլոր հարցերին, որոնք կարող են հուզել հանրությանը:
Նախ, ՀՀ վարչապետը եւ նրա ընտանիքի անդամները. «ՀՀ հատռուկ պետական պահպանության ենթակա անձանց ապահովման մասին» օրենքի համաձայն պետական պահպանության ենթակա անձինք են: Օրենքը հստակ ասում է, որ վարչապետը ընդհանրապես չի կարող հրաժարվել պետական պահպանությունից, նաեւ չեն կարող դրանից հրաժարվել վարչապետի ընտանիքի անդամները: Այնտեղ դրույթ կա, որ վարչապետի ընտանիքի անդամները կարող են ժամանակավորապես հրաժարվել պետական պահպանությունից, բայց ընդհանուր առմամբ, օրենքը հստակ ասում է, որ վարչապետն ու նրա ընտանիքի անդամները չեն կարող հրաժարվել դրանից»,-ասաց Փաշինյանը:
Նա նկատեց, որ օրենքն ասում է, որ պետական պահպանության ենթակա անձի պահպանությունն իրականացվում է այդ թվում տրանսպորտային միջոցների կիրառմամբ. «Սա նշանակում է, որ պետական պահպանության ծառայության աշխատակիցները պետք է ուղեկցեն տվյալ անձին: Այդ աշխատակիցները զինված են, ունեն հատուկ միջոցներ եւ այլն: Հիմա եկեք պատկերացնենք, որ այդ մարդն անընդհատ երթեւեկում է մետրոյով, «ԳԱԶԵԼ»-ով, ինչպե՞ս պետք է այդ պահպանությունն իրականացնեն այդ մարդիկ:
Այդ մեքենան իմ ընտանիքի անդամի համար չի գնված, այլ պետական պահպանություն իրականացնող աշխատակիցների համար է գնված: Նույն տրամաբանությամբ, այն մեքենան, որով ես եմ շրջում, դա իմը չի: Դա ՊՊԾ-ինն է, որը այդ մեքենան օգտագործում է վարչապետի անվտանգությունն ապահովելու համար: Իսկ դա սահմանված է օրենքով, վարչապետը չի կարող հրաժարվել պահպանությունը: Հետեւաբար, ի բնե, հայտարարել, որ իմ ընտանիքի անդամներից որեւէ մեկի համար ՊՊԾ-ն մեքենա է գնել, դա ի սկզբանե աբսուրդ է:
Երբ Մարիամը վարորդական իրավունք էր ձեռք բերել, ինքը 2018-ին մեր «Նիսան Քաշքայ.-ով էր շրջում քաղաքում: Այդ դեպքում պետական պահպանության մեքենան իր հետեւից գնում էր եւ ստացվում էր, որ իմ ընտանիքի հնդամը շարասյունով է շրջում քաղաքում: Դրա համար, որոշ ժամանակ անց ինքը դադարեցրեց շրջել այդ մեքենայով»,-ասաց Փաշինյանը:
Նա հավելեց, որ ճշտել է եւ պարզել, որ 2019 թվականի ընթացքում ՊՊԾ-ն որեւէ մեքենա ձեռք չի բերել. «Հետո պարզվեց, որ 2018-ին ՊՊԾ-ն մեքենաներ ձեռք է բերել, բայց դա չի եղել վարչապետի ընտանիքի անդամների համար: «Այդ մեքենաները ձեռք են բերվել իմ ընտանիքի անդամների պահպանությունն ապահովելու համար ՊՊԾ համար: Ես այդ ժամանակ նույնիսկ տեղյակ էլ չեմ եղել: Իսկ մեքենաները ձեռք են բերվել, որովհետեւ օրենքով սահմանված պետական պահպանության ենթակա անձանց թիվն ավելացել է: Դա նույնն է, որ ասեն՝ Մարիամ Փաշինյանի համար «Կալաշնիկով» ավտոմատներ, զրահաբաճկոններ են ձեռք բերվել»,-ասաց նա:




















Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Team Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker Ar...
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
Կարգավորող մարմինը նույնիսկ տեղյակ չէր, թե քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամա...
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի
ԶՊՄԿ-ի աջակցությամբ Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոններում աշխատում են բարձրակարգ մասնագետներ