Մեկ օրում բացահայտվել է 71 հանցագործություն, որից 5-ը՝ նախկինում կատարած
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 71 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ խարդախության՝ 14, մարմնական վնասվածք հասցնելու՝ 10, թմրամիջոցի հայտնաբերման՝ 8, անձնական ունեցվածքի գողության՝ 6, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4-ական, ծեծի՝ 3, յուրացման կամ վատնման՝ 2, սպանության, կողոպուտի, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, զենք-զինամթերքի առգրավման, կաշառակերության, սպանության սպառնալիքի, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ, գույքը վնասելու սպառնալիքի, երեխայի առք ու վաճառքի, ապօրինի աբորտ կատարելու, սառը զենք կրելու, ինքնիրավչության, հեղինակային իրավունքի խախտման ու անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել է 5-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, բնակարանային գողության եւ ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար, ինչի հետեւանքով 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի