Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Փաշինյանը Հայաստանի դեմ ցուցմունք է տալիս, որ կոնֆլիկտ է հրահրել». էդմոն Մարուքյան Հավատում եմ, որ մեր իմաստուն ժողովուրդը կատարելու է ճիշտ ընտրություն և մենք բոլորով միասին կառուցելու ենք մեր երազանքների ուժեղ Հայաստանը․ Հիշամ Թամազյան Ռուբեն Ռուբինյան, քեզ խելոք պահի, ջահել տղա ես․ սովորի՛ր լսել մեծերին, այ տղա․ Ալիկ ԱլեքսանյանՆորանկախ Հայաստանի առաջին եկեղեցին Տաշիր քաղաքի մայր եկեղեցին է, որի կառուցման մեկնարկը  Սամվել եւ Կարեն Կարապետյան եղբայրները տվեցին դեռ հեռավոր 90-ականներինԲնակարանը միայն չորս պատ չէ․ այն արժանապատիվ կյանք էՆիկոլին մի ժամանակ չէի հավանում, հիմա հավանում եմ․ քաղաքացի5-ամյա համագործակցության հուշագիր՝ «Թովմասյան» հիմնադրամի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է Պայքարելով Սամվել Կարապետյանի ազատության համար` մենք պայքարում ենք Հայաստանի ազատության համարԻշխանությունները պառակտում են հասարակությունը, սակայն դրանով ընդդիմությանը մղում են միավորվելու․ Էդմոն ՄարուքյանՈւժեղ առաջնորդ ունենալը երազանք է, իսկ թույլը՝ անեծք․ Գառնիկ Դավթյան«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր ՄիքայելյանԸնտրություններին ձայն տալիս մտածենք ում եք ընտրելու՝ նիկոլ֊ալիև տանդեմին, թե՞ ազգային իշխանությունԵրևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը Անկախության հռչակագրի չեղարկումը հավասար է Հայաստանի Հանրապետության կործանմանը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականով ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններԻրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանՊետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն Մանվելյան
Հասարակություն

Ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած, գալիս են նրանք ճիշտ ժամանակին. այսօր ՀՀ վաստակավոր բժիշկ, բարերար Կառլեն Եսայանի տարեդարձն է ՝ 85-ամյակը

«Ես չեմ սիրում, երբ խոսում են իմ մասին: Սիրում եմ միայն աշխատել և գործ անել: Ես շքանշանների չեմ սպասում, ես պարզապես աշխատում եմ». տարիներ առաջ ասել էր ՀՀ վաստակավոր բժիշկ, բարերար Կառլեն Եսայանը: Այսօր նրա տարեդարձն է՝ 85-ամյակը:  Լռության մեջ ամեն բան ավելի լավ է լսվում: Երբ բոլորը խոսում են, աղմուկը խանգարում է լսել, հասկանալ ու տարբերակել արժեքավորն ու անարժեքը:

Լռությունը զորավոր է, իսկ խոսքն արժեքավոր լռության մեջ: Կառլեն Եսայանի մասին երկար կարող են պատմել նրա հետ տասնամյակներ աշխատած բժիշկներն ու այդ աշխարհի ներկայացուցիչները, հարազատ գյուղի  մանկության ու պատանեկության ընկերները, մտավորականության այն ներկայացուցիչները, որոնց հետ ընկերություն է արել Եսայանը, ի վերջո՝ ընտանիքի անդամները:

Այդ պատմությունները հիմնականում ճանաչողական են, որովհետեւ հենց դրա միջոցով ես կարողանում բացահայտել Կառլեն Եսայան մարդուն: Բարի, ազնվագույն, իր գործի գիտակ այդ համեստ մարդն այսօր ծնվել է, եւ ինչպես ինքն է սիրել ասել ու պատգամել իրեն ճանաչողներին՝ ինձ բացակա չդնեք, այդպես էլ պետք է անենք: Եսայանն իր ծնունդով այսօր ապրեցնում է իր գյուղին ու համայնքին կյանք տված բարեգործությունների շղթայում: Ապրում է իր կոլեկտիվին բարեկեցիկ ու արժանապատիվ աշխատանքային պայմաններով ապահովելու, հազարավոր քաղաքացիներին որակյալ բուժօգնություն տրամադրելու փաստերով:

Ու ամեն անգամ մարդկանց հայացքը երկինք է դառնում, երբ Երևանում, դրանից դուրս ու Արցախում մի խաչքարի, հուշակոթողի ու արժեքներ հավերժացնող կոթողի է հանդիպում, որովհետեւ էլի Կառլեն Եսայանի անվանն է հանդիպում:   

Մենք ապրել ու աշխատել ենք մարդկանց կողքին՝ հաճախ չնկատելով, որ նրանք ուրիշ են: Իսկ նրանք երբեք չեն խոսել ու չեն աղմկել, ինչպես Կառլեն Եսայանը: Ապրել են, գործել, դաստիարակել, արարել, ընկերություն արել, տխրել ու ոգևորվել լուռ, համեստ ու անսահման նվիրումով: Այսօրվա հոբելյարը մարդ է, որին մենք հաճախ ենք անդրադարձել, ավաղ նրա երկրային ճամփորդությունից հետո միայն:

Այս կարճ շնորհավորանքը փոքրիկ տուրքն է մեծ հայորդուն: 85 տարի առաջ այս օրը ծնվել է Կառլեն Եսայանը, որի ողջ կյանքը օրինակ է՝ ինչպիսին պետք է լինի մարդը, քաղաքացին, մասնագետը, հայրը, ամուսինն ու ընկերը:

Շնորհավոր: